Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատուկ անունը և խոշոր դեր կատարեցին խոջայական կապիտալի պատմության մեջ:

Դեպքերը, վերջապես, հասունացրին հնարավորությունը, և Շահ-Աբբասն շտապեց ոգտվել նրանից՝ իր գլխավոր նպատակին հասնելու, այն ե ոսմանյան թշնամությունը հարվածելու համար։ 17-րդ դարի սկզբում Թյուրքիան մատնված եր անիշխանության։ 1603–ին Շահ—Աբբասն արագ արշավեց դեպի հյուսիս, խլեց Թավրիզը ոսմանցիների ձեռքից և անցկացրեց պատերազմական գործողությունները Արաքսի ձախ ափը: Ինքն այդ ափը վոտք դրած չդրած՝ զսպել չկարողանալով իր առևտրական ներքինի հետաքրքրությունը, գնաց այցելելու Ջուղան։ Այդ մի փորձ եր բաց անելու խոջայական կապիտալի սիրտը, վոր նա ցույց տա, թե ինչ ե պահվում Արաքսի կարմիր ժայռերի ծերպերում։ Յեվ Ջուղայի խոջաները դուրս յեկան Իրանի տիրոջ առաջ կատարյալ սրտաբացությամբ ձոնելու նրան իրանց ամենամեծ և ամենանվիրական պաշտամունքը։ Առաքել Դավրիժեցին այսպես ե պատմում այդ այցելությունը.

«Եվ ի գալն յորժամ հասին ի դիւղաքաղաքն Ջուղայ, ամենայն բնակիչին Ջուղայու բազում, և զանազան, և պէսպէս յօրինուածովք պատրաստութիւնս հոգացեալ եյին ընդ առաջ շահին, որպէս վայել է թագավորի: Իշխանը և ծերք և երիտասարդք՝ ի զարդ և ի զէնս ոսկեհուռն սխրատեսիլ հանդերձիդ պճնազարդեալք ընդ առաջ ընթանային։ Եւ նորաբողբոջ դեռահաս մանկունք ոսկի բաժակաւ զանուշահամ և ազնիւ գինի մատուցանէին: Լուցեալ մոմեղենօք և խնկօք և կնդրկօք քահանայք և մարմնավոր երգեցիկք առաջի ընթանալով յարմարական ձայնիւ նուագէին: Եւ զճանապարհս անցից արքայի զարդարեցին. և յեզերԷ գետոյն մինչև ցապարանս Խոջայ Խաչիկին արկին փայտնդազ առաթուր թագաւորին, պատւական և վայելուչ կումաշս, որոյ վեբայ Էանց թագաւորն և գնացի տուն Խօջայ Խաչիկին: Եւ ի տան անդր, Խոջայ Խաչիկն ոսկե սկուտեղ լցեալ ոսկով եդեալ ի ձեռն որդոյ իւրոյ մատոյց առաջի թագաւորին, նույնպէս և ամենայն մեծամեծք Ջուղայու մատուցին ընծայ, որպէս վայել և թագաւորի։ Եւ զաւուրս երեք եկաց անդ շահն, և ջուղայեցիք պատուեցին զնա համադամ կերակրօք և ծաղկեհամ գինեաւ»[1])

Պետք կա՞ ասելու, թե վորքան պիտի գրգռած լիներ վաճառական թագավորի ախորժակը ջուղայեցիների փարթամությունր: Այստեղ եր յերեում, թե այդ մարդիկ ինչքան լավ գիտեն շահվել և շատ շահվել։ Շահ-Աբբասի մեջ վերջնական վճիռ եր ստանում յերևի վաղուց ծագած միտքը։ Այսքան ժիր ու լիաբուռն շահ վաստակող մարդկանց տեղը պիտի լինի, վոչ թե այս ժայռոտ

  1. Յեր.24-25