Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարգարիտ, չուխա, չիթ, աբրշմեզեն, տան զինաթ, ձեռագործ և այլն մանր մունր ապրանք։

Ֆրանսիացի.- Մա, պարոն Սաֆար, ձեր վաճառականքն ինչպես ճանապարհ կանեն այնքան ապրանք են ձեր մեծ ու լայնատարած յերկրումն դեպի Հնդկաստան, Ռումելի, Արաբստան, և այլ աշխարհ, չուն վոր ձեր յերկրումն ծով ու նավագնացություն չկա:

«Սաֆար, -խիստ հեշտ և սաֆայով. գարա յերբ վոր շատվոր են և շատ ապրանք կա, կարավան կու դառնան և ունին յուրյանց քյարվանբաշին, չավուշը, թուֆանքչին ամեն խասաթովն, ապրանքն ուղտերն, ձի կամ ջորի կու բառնան, և յուրյանք ձիավորք, ինչպես մի մեծ որդու կու գնան ու ամենքն քյարվանբաշու հրամանովն աստ կամ անդ իջեվանեն, ունեն յուրյանց հետ ամեն թուրլու (տեսակ) թոշակ և զախիրա (ուտելիք), ինչ տեղ վոր կուզեն վրան ու չադիր կու տան և յուրյանց պետքն կամ կարիքն լիուլի կատարեն, հետո յուրյանց ճանապարհն հառաջ գնան։

«Ֆրանսիացի.- Զարմանալի ճանապարհ ա և առավել մեզ, վոր չենք տեսել մա եդ խոսքդ կարավան ի՞նչ լեզու ա, կամ ի՞նչ ասեր:

«Սաֆար.- Մեզ ել մեծ զարմանք ա, յերբ վոր նավի հաքաթ կու լսենք։ Կարավան, որ թուրքն քարվան կասե, հայոց լեզու ա, ասել սաքի կարող վանելո վոր աշխարհորեն կասեն ղարշու կենալու կարող: Ես ել Սպահանա կարավանի հետ եկի Թարվիզ, տեղեն Երզրում, Թոխաթ մինչև Իզմիրն և Իզմիրու նավ մտա, չորս ամսումն հասանք Թասիլն. ինչ տեղս ե, եսոր ինն որ ա, վոր քաղաքս եմ մտել։

Ֆրանսիացի.-տեղս շա՞տ կու մնաս։

Սաֆար.- Պիտի մնամ մինչև որ ապրանքս ծախեմ։ Թե որ ծախսս յետացավ ընկերիս մոտ ապրանքս կը թողում, խրիդ կանեմ Մոսկովի վերան, աստուծով տուն կերթամ»[1]:

III. գրեթե սույն ժամանակները ֆրանսիացի գիտնական Տուրնըֆորը ճանապարհորդում եր Թյուրքական ու Պարսկական Հայաստանում և ինչպես յերևում ե, ընկերացել եր Երզրումի մոտով անցնող մի խոջայական կարավանի, վորին և նվիրել մի ամբողջ գլուխ իր ճանապարհորդական նկարագրությունների մեջ: Նա պատմում ե, վոր առևտրական կարավանի շարժումը, մի ամբողջ անցք տնտեսապէս յետամնաց, իր ամբողջ նախնականությամբ ապրող յերկրի համար։ Լուրը, թե կարավանը պիտի գա, վաղորոք տարածվում եր հեռավոր տեղեր և հայերը յերկու որվա ճանապարհ ընդ առաջ եյին գնում` նրան դիմավորելու համար և բերում եյին իրենց հետ, վաճառականների համար, զովարար ըմպելիքներ և գինի, իսկ վաճառականները լիացնում եյին ամենքի, հանելով իրանց բեռներից հարյուր ու մի գեղեցիկ ու անհրաժեշտ իրեր։

  1. Շրոդեր-«Գանձ Արամյան լեզուի-Thesaurus lingae Armenicae»