Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտայ ֆելամիկի նավի Ջուստիցն, այսօր 6 ամիսն թամամվեց աւել 2 օր եկինք Իզմիր»[1]

Ամենքն իհարկե, այսչափ բարեհաջող կերպով չեյին կատարում իրենց յերկարատև ու ծանր ճանապարհորդությունը: Յեթե վաճառականությունը մեծամեծ ոգուտներ տալիս եր, դրա հետ միասին շատ հաճախ վոչ պակաս խոշոր վնասների հետ եր կապվում: Դժբախտ պատահարներ շատ եյին լինում, և դրանց մեջ առանձին աղետի կերպարանք եր ստանում սնանկությունը: Ահա մի պատկեր նույն Զաքարիայից.

«Դարձեալ այս տարուս (1661) Իզմիր բինագար ոմն Ջուղեցի, անունն Գրիգոր, ավել անունն Դաւաչի, որ մեռավ դժոխոց բաժին էլաւ. մնաց այս սատակածիս վերա բազրկանի ապրանք 300.000 մարչիլ: Ոմն փող են շախով տուել. ոմն ապրիշում և այլ ապրանք։ Ամեն երկրի մարդի կէր Ազուլաց ջամիաթին կեր 12.000 մարչիլ, իմ ու իմ եղրոր Սիմոնին կեր 15.000 մարչիլ, ղերա ընկերի կեր Իզմիրումն, որ այս փողն տուին: Այս սատակելուս, որ սատակեցաւ, փող շատ ուներ Հնդստան թէ Ֆրանկս տան , ամեն ուրիշ մարզ կերաւ։ Սորա դաւին երեք տարի արարին, ախրն փուչ էլաւ, փող բհամ չէ եկաւ. շատ շատ մարզ ավարայ էլաւ, մեռաւ։ Այս Գրիգորս մնաց Քրիստոսի դատաստանին սևերես»[2]

Յերբ մեռավ Զաքարիայի յեղբայր Շմավոնը Սպահանում սնանկացած դրության մեջ, պարտատերերը պահանջեցին, վոր Զաքարիան, իբրև յերաշխավոր յեղբոր պարտքերի, գնա Սպահան և վերջացնի հաշիվները, և Զաքարիան ստիպված յեղավ կատարել այդ պահանջը, թեև մեծ դժվարություններով:

II. 18-րդ դարի սկզբին Յեվրոպայում գրի յեն առնվել մի քանի շատ հետաքրքրական խոսակցություններ, վորոնց մեջ շատ կենդանի կերպով պատկերված են Ջուղայի և Արաքսի հովտի խոջայական կապիտալի կենցաղը, գործելու յեղանակը և այլն: Ահա մի կտոր այդ խոսակցություններից, որ տեղի յե ունեցել մի ֆրանսիացու և Սաֆարի (անշուշտ ջուզայեցի) մեջ և վոր տալիս ե հայ խոջաների «ալիշվերիշի» պատկերը ամենայն պարզությամբ.

«Ֆրանսիացի.-Հիմա շադավաթ արա ձեր վաճառականների առ ու ծախսն ինձ ասա, ի՞նչ բաբաթ ապրանք կու բանացնեն ու ի՞նչ յերկիր կերթան։

«Սաֆար.— Մեր ագգի մեջ բաբաթ բաբաթ բազրկան կան, վորն յերկրեն դուրս չեն գնալ, մա դուքանումն նստած՝ այլ և ամեն յերկրի ճոթ կու ծախե, վորն Հնդկաստանք, Արաբստան, Հոռմացտան, Ֆրանգստան, Ռուսաստան և այլ յերկրի խրիգ կը բերի, եստոնց մոտ ամեն բաբաթ ապրանք կլինի-ջավաիր

  1. «Զքարիա Ագուլեցու Օրագիրը», եր, 21-23:
  2. Անդ՝ եր. 29: