հսկել արթուն, առիթ չփախցնել: Յեվ խոջան, այս դաժան, բայց իր շահավետությամբ սիրելի դպրոցի մեջ կռած-կոփված, դառնում եր առաջավոր տարրը իր համայնքի մեջ, ամենքից խելոքն ու. փորձառուն, վոր գիտեր խիզախել շահեր վորսալու համար, նախաձեռնող, համառ ու աներկյուղ, իբրև մի արտոնված և պաշտպանված արքայական հիմնարկություն։
5
Յեվ հարստանում եր Նոր Ջուղան որերով, ժամերով հեքաթական չափերով։ Յեզվիտ կրոնավոր Ռափայել դյու Մանը, մեկն այն բազմաթիվ միսիոնարներից, վորոնք վխտում եյին Թյուրքիայում և Պարսկաստանում` պապի համար հոգիներ և Ֆրանսիայի համար առևտրական շահեր վորսալու համար, պատմում ե, վոր ջուղայեցի խոջան գնում եր Վենետիկում յերկու շարան մարգարիտը յերկու կամ յերեք ֆրանկով և ծախում եր Սպահանում յերեսուն կամ քառասուն ֆրանկով։ Ահա ինչպես գիտեր հայ խոջան շահացնել իր դրամն ու բազմարկածյան յեռանդը։ Այսպիսով եր, ասում ե նույն ֆրանսիացի կղերականը, վոր Ջուղայի հայերը տիրացան անհուն հարստությունների։ Նա հիշատակում ե մեկին, վոր Յերևանում յեղել եր մսագործ, իսկ Ջուղայում ձեռք եր բերել 23 կամ 24 հազար թումանի մեծ կարողություն, վոր անում եր 960 հազար ֆրանկ։ Ուրիշ շատերն ունեն 20 հազար, 10 հազար թումանի կարողություն։[1]
Ոտար աղբյուրներից ավելի ճոխ, գրեթե հրաշապատում են հայ աղբյուրները։ նոր Ջուղայի պատմության հեղինակն ասում ե, թե հարստությունը գետի պես եր թափվում Ջուղա։ Յեվ իրավ, միայն այդպիսի առատության մեջ են հասկանալի դառնում այն որինակները, վոր բերում ե նա։ Հենց միայն խոջա Սարֆրազի մասին ժողովրդական ավանդությունը պատմում եր յերկու, բան. մեկն այն եր, վոր նա, ճաշի հրավիրելով Շահ–Աբբաս յերկրորդին, նրա բոլոր նախարարներին, պալատական ավագանու և անթիվ ծառաների հետ, ամենաճոխ սեղան սարքեց և՝
«Յետ ամենայն վայելչությամբ վերջանալոյ հացկերութեանն, ասում ե պատմիչը, զամենայն արծաթի կարասիս և պարագայս նույն հանդիսի ի պատիւ երեսոց արքային ընձայեալ է զօրացն նորա»։
Մի ուրիշ անգամ շահի հետ գնալով այն տեղը, ուր կամուրջ եր շինվում գետի վրա, նույն Սարֆրազը, դարձյալ ի պատիվ թագավորիյ կանգնեցնում ե գետի ընթարքը, թափելով նրա մեջ
- ↑ P. R du Mans-«Estat de la Perse en 1660» p. 183