Էջ:Khoja Capital.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«ճերմակ շահի» կոչվող մանը արծաթի դրամներով լիքը քսակներ և այդ գումարն ընձայում ե շահի այդտեղ գտնված ծառաներին։ Այս յերկու դեպքում հայ խոջայի ծախսած գումարը հաշվում են մոտ քսան հազար թուման, վոր անում ե մոտ ութ հարյուր հազար ֆրանկ[1])

Այստեղ շատ շահեկան ե ցույց տալ հայ առևտրական խոշոր բուրժուազիայի մի շատ բնորոշ հատկությունը։ Այսպիսի անմիտ շռայլություններ ցուցադրելու հետ զուգընթացաբար, հայ խոջան մնում եր դարձյալ գծծի, գրոշանոց։ Գետը վոսկով և արծաթով կտրելու ու այդպիսով կամուրջի հիմքը դնելու ավանդությունը գոյություն ուներ և հին Ջուղայում և վերաբերում եր Արաքս գետին, իսկ գործող անձը խոջա Խաչիկն եր, յերևի վոչ այն, վորի տանը, ինչպես տեսանք, հյուրընկալություն գտավ Շահ Աբբասը։ Ահա ինչ են պատմել Քաջբերունուն Ջուղա գյուղի հայերը.

«Պատմում ե նաև, ասում ե նա, վոր խոջա Խաչիկը կամրջի ամրության համար վոսկի և արծաթ եր դնում հիմքումը, Կամրջի շինության ժամանակը նա հանձնեց յուր ծառային այժմյան հինգ կապեկին համապատասխան գումար, վոր Ջուղայի փողոցումը գնե 3 կոպեկի 100 հատ ձու և 2 կոպեկը վերադարձնի: Ծառան կատարեց տիրոջ հրամանը, բայց 2 կոպեկը ավելորդ համարեց վերադարձնել և դրա համար սաստիկ հանդիմանություն ստացավ խոջա Խաչիկից, Ծառան ընդդիմաբանեց յուր պարոնին, թե ի՜նչ ե 2 կոպեկիդ արժողությունը՝ յերբ դու վոսկին և արծաթը անխնայ թափում ես ջրի հատակը։ Խաչիկը պատասխանեց, վոր յեթե 2 կոպեկը չխնայե, անկարելի կլինի և այս առատությունը»[2]

Ժողովրդական ավանդությունն ե, վոր մի փոքր բարձրացնում ե վարագույրի ծայրը՝ ցույց տալու համար, թե ինչպես եյին հարստանում մեծափարթամ խոջաները։ Այսպիսի գրոշանոց խնայողությունը չեր, անշուշտ, միակ միջոցը։ Հարստացման յեղանակների մեջ եյին անխուսափելիորեն նաև հանրածանոթ շահագործումներն ու կեղեքումները կապիտալի միջոցով, բայց այս մասին մեզ տեղեկությունները գրեթե բոլորովին չեն հասել, վորովհետև պատմություն գրողները հոգևորականներն եյին, իսկ այս դասի հետ առևտրական կապիտալը միշտ մերված եր իբրև շահակից և աջակից։ Խոջայությունը, կամ առհասարակ վորևե ուրիշ անվանումով, փողի ներկայացուցիչ հանդիսացող հասարակական տարրերը գրի և գրականության տերը յեղող հոգևորականության համար և՛ ազգի գլուխ եր, և՛ իշխան, մինչև անգամ

  1. Տեր Հովհաննիսյան 1, յեր. 90.
  2. «Փորձ1871-78, №11, յեր. 351»