Էջ:Khoja Capital.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և իշխանապետ, և այսպես պիտի ընդունեյին, իհարկե, նաև խոնարհ խավերը, աշխատանքի տակ կքվածները, կեղեքվողները։ Մեր վերոհիշյալ խոջա Սաֆրազի գերեզմանաքարի վրա գրված եր.

«Ա՜, իմ աննման խոջայ որ էիր Հայոց թագաւոր,

Անումտ Սաֆրազ կոչի՝ սրնթաց զօրեղ դատավոր,

Խելօք, քո ճարտար լեզվիտ զարմանար ամեն թագաւոր,

Շատ իշխան քո տեսուտ փափագ ահեղատես իշխան փառաւոր» [1]

Հետաքրքրական ե այստեղ նշանակել խոջայական կապիտալի մի հատկությունն ել։ Ջուղայի բոլոր հարուստները լուսավորչական չեյին։ Կային և կաթոլիկ հայեր, և դրանց մեջ շատ հայտնի յեր Շահրիմանյանների տոհմը, վոր ընդարձակ առևտրական գործառնությունների և խոշոր կապիտալի տեր եր: Թեև կապիտալը միայն իր շահն ունի դավանաբանական տրոհումներն ազդում եյին նաև կապիտալի վրա, տալով նրա հասարակական մշակույթային դերին տարբեր ուղղություններ, մինչև իսկ առաջ բերելով ազգամիջյան պայքարներ։ Այս յերևույթը նկատելի յե դառնում Հնդկաստանում և մանավանդ Կ. Պոլսում։

Հայ խոջայականությունը, Սպահան գնալուց հետո յենթարկվելով, արաքսյան իրականության համեմատությամբ, խորին կենցաղական հեղաշրջման, զարգացնում եր Ասիայի խորքում մի շռայլ բուրժուական նիստուկաց, աշխատելով համընթաց քայլել յեթե վոչ իրանի շահնշահի պալատի, գոնե պետական բարձր պաշտոնեյության և ազնվականության հետ։ Առաջ ու առաջ այս նոր ճաշակի և նոր պահանջների արտահայտիչ եյին հանդիսանում խոջայական բնակարանները։

«Շինեցին, գրում ե Դավրիժեցին, յարկս և բնակութիւնս ինքեանց հրաշալի յօրինուածովք, կամարակապ փողոցօք, թևաւոր ապարանօք և ամրասուն հովանոցօք, բարձրաբերձ և արքայակերպ շինուածօք, զարդարեալ և յօրինեալ ի ծաղիկս ոսկւոյ և լաջվարդի՝ և պէս պէս երանգաց ակնախտիղ տեսողաց։ Նույնպէս շինեցին և զեկեղեցիսն հրաշազան յօրինուածովք ըստ արժանւոյն փառացն աստուծոյ, յերկնանման խորանօք և գերամբարձ կաթուղիկէիւք, բովանդակ ծաղկեալ պէս պէս երանգովք ոսկւով և լաջվարդով, տնօրինականօք տեառն և պատկերօվք սրբոց»[2]

Գեղարվեստական այս յեռուն շարժումն այնքան տևական ե դառնում, ինչպես կյանքի յերևույթ, վոր ծնեցնում ե տեղական նկարչական պատկերագրական տաղանդ։ Դա Մինաս վարպետն եր, յեվրոպական արվեստի փոքր ինչ աշակերտած մի ջուղայեցի,

  1. Անդ. յեր. 91.
  2. Յեր. 63-64