Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եր հայ խոջայական կապիտալին՝ Հնդկաստանի հետ առևտրական հարաբերություններ պահպանելու համար[1]

Անգլիական ընկերության (կոչվում եր հայերի մեջ սովորաբար Կումպանի) հետ իրանց հարաբերությունները ճշտելու համար, ջուղայեցի վաճառականները կայացնում են համաձայնություն, վոր արձանագրված ե 1688 թվին ընկերության կողմից տրված հետևյալ արտոնագրի մեջ.

«Կուսակալ և ընկերութիւն վաճառականաց Լոնդոնայ աոևտուր առողք ընդ արևելյան Հնդկաց, առ ամենեսեան՝ յորս այս ընծայութիւն հասանեցի, առա քեն ողջոյն։

«Որովհետև Սըր Ջօսիտ Չայլգ, պարոն փոխ կուսակալ ընդ երկար խօսակցությամբ ընդ Խոջայ Փանոսի Քեալանթարի , մեծի հայ վաճառականին Ասպահանցւոց՝ որ ի Պարսկաստան, որպէս և ընդ Սըր Շարդինայ ասպետի, որ ի Լոնդոն՝ ծանոթացաւ ի մասին ազգին հայոց՝ պէս-պէս հանգամանաց յառաջ տանելոյ զմեծ մասն հայ վաճառականութեան որ ի Հնդիկս և ի Պարսկաստան և անտի յԵւվրոպէ ընդ ճանապարհն Անգղիոյ, որ ոչ միայն օգտէր մաքսից նորին մեծութեան, այլ և մեծապէս նպաստ մատուցանէր անգղիական նաւարկութեան, եթէ ազգն հայոց այնպիսի արձակութիւն գտանէին յընկերութենէ ի քաջալերութիւն փոխադրելոյ զնախնի զընթացս վաճառականութեան իւրեանց ընդ Եւրոպիա։ Եւ որովհետև մեր կամք եղեալ է այն՝ միշտ քաջալերս տալ և առաւելուլ զհասարակաց վաճառ և նաւարկութիւն թագաւորութեան այսորիկ, վասն որոյ յետ լրջութեամբ հասու լինելոյ առաջարկութեանց վերաբերելոց առ այս գործ, բարւոք համարեցաք հաստատել ըստ հետևելոցդ զոր օրինակ։ Նախ զի ազգ հայոց այժմ և յամենայն յաջորդեալ ժամանակս ունեյին զհաւասարաբաժին օգուտ արդարութեանցն՝ զոր ունի կամ որոց շնորհելոց իցէ ընկերութիւնս այս, որում և իցէ ի նախագրաւիցն կամ անգղիացի վաճառականաց։ Երկրորդ զի նոցա է բացարձակ ազատութիւն ընդ ամենայն ժամանակս անցուդարձ առնել ի Հնդկաց յայլ աշխարհ կամ յայլոց աշխարհաց ի Հնդիկս ոևիցէ նաւու ընկերութեան միջասահման պայմանաւ, որպէս վայել է ազատ անձանց ընդհանրապէս: Երրորդ ազատութիւն է նոցա բնակել յո և իցէ քաղաքս, յաւանս, ի պահակս զօրաց ընկերութեան ի Հնդկաստան, առնուլ, տալ և գնել զկալուածս և տունս, ընտրիլ ի քաղաքական պաշտօնս և ի պատիւս, այնպէս որպէս թե ծնեալ իսկ էին յանգղիացիս, ունիլ միշտ զբացարձակ և զանվրդով ազատութիւն պաշտելոյ զհաւատ իւրեանց: Եւ առ այս վճռեմք զի չունիմք անսասան պահել կամ մշտնջենաւորել ի ծառայութեան մերում զայն կուսակալ, որ ոևիցէ մասամբ խուիցէ կամ խռովիցէ զսոսա յո և իցե արտօնութեանց՝ սովին շնորհելոց նոցա: Եւ ոչ իսկ զայլ կամ առաւել հարկս հարկանիցեն նոքա ի Հնդկաստան, քան զոր գործավարք ընկերութեան, կամ որևիցէ անգլիացի ծնեալ՝ առնէ կամ պարտ իցէ առնել։ Չորրորդ՝ զի արձակ լիցին նաւարկել յո և իցէ պահակաց ընկերութեան ի նաւահանգիստս Հնդկաստանի, ի ծովն հարաւային, ի Չին և ի Մանիլայ նաւօք ընկերութեանն և առնել զառևտուր իւրեանց ընդ Չին և Մանիլայ կամ ընդ նավահանգիստս և տեղիս, որք սահման հասանեցին հրովարտակին ընկերութեան հաւասար ստկարկութեամբ, մաքսիւ և նաւողչէիւ ընդ անգղիացիս»[2]

  1. Տ. իմ «հայկական Տպագրություն», հատ. I Թիֆ. 1904, յեր. 176:
  2. Տեր Հովհանյան, I, յեր. 178-179.