կարելի յեր շատ հարստություններ արտահանել, մինչդեռ Ռուսաստանը գրեթե բացառապես ներմուծման և սպառողության յերկիր եր:
Խոջայական կապիտալը ճանաաչել եր Հնդկաստանի ճանապարհը Նոր Ջուղայի կառուցումից շատ առաջ ել, դեռ նույն իսկ 16-րդ դարում: Մենք գիտենք արդեն, վոր խոջայական առևտրի գլխավոր ճյուղերից մեկը գոհարավաճառությունն եր, իսկ ամեն տեսակ թանկագին քարերի հայրենիքը Հնդկաստանն եր։ Թեթև ու փոքր, հեշտ ու աննկատելի տանելու, միաժամանակ նաև մեծ շահ բերող ապրանքը բնականաբար պիտի Հնդկաստան տաներ հայ վաճառականին վոչ միայն Արաքսի հովտից, այլ և Լեհաստանից և այլ տեղերից: Բայց այդ յերթևեկությունը մինչև 17-րդ դարի սկիզբը մասնակի, նոսր յերևույթ եր կազմում:
Նոր Ջուղան մոտեցնում եր հայ խոջայական կապիտալը Հնդկաստանի սահմաններին։ Շահագրգռման առիթներն այս մեծահարուստ և շռայլ յերկիրը միշտ ել մատակարարել ե համաշխարհային վաճառականության, բայց առանձնապես 16-17 դարերումն եր, վոր նա յենթարկվեց յեվրոպական կապիտալի բուռն հարձակումներին, վորոնք և հետո պիտի լափեյին իր հարստությունների յերեսից դժբախտ յերկրի ինքնուրույնոլթյունը, տնտեսական և քաղաքական անկախությունը։
Ցերբ Ջուղան տեղափոխվեց Սպահան, Հնդկական թերակղզում իրար հետ կատաղի մրցման մեջ եյին անգլիացիները, ֆրանսիացիները, հոլլանդացիները և փորթուգալացիները: Հասկանալի յե մրցությունների խստությունը-չափազանց չաղ եյին այն կտորները, վոր պոկում եր այդ յերկրից անկշտում կապիտալը, Անգլիական հռչակավոր Արևել-Հնդկական առևտրական ընկերությունն իր հիմնարկության առաջին տարիներում տալիս եր իր բաժնետերերին դիվիդենտ 210, 218, 260, մինչև իսկ 340 տոկոս:) Ջուղայեցիությունն ել նետվում եր այդ մրցադաշտը նույնպես հարուստ հունձ վերցնելու համար։ Պայմանավորվելով անգլիական ընկերության հետ, նա ապրանքներ իր տալիս և լավ շահվում։ Շահ Աբբաս առաջինը անգլիական ընկերության օգնությամբ խլեց փորթուգալացիների ձեռքից Հորմուզ նեղուցի վրա յեղած գեղեցիկ նավահանգիստը, վորին տվեց Բենդիր–Աբբաս անունը։ Այդ մի ճանապարհ եր, վոր հատկապես հարկավոր