Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անսովոր խոշորություն ունեցող մի ադամանդ։ Ծագում ե նրանց մեջ վեճ և գնողներից մեկը դիմում ե Ջուղայի վաճառականական ժողովին այսպիսի բողոքագրով.

«Պատճառ գրոյս այս ե, վոր թիվն 1118- ումն (1669) արյամ ամսի 25-ումն եկինք Սուրաթ Բանդարն, դալալն մին դանա ալմազ եր բերել տվել Աղախասենց Հովհաննեսն. քաշն 159 ըռաթի։ Հովհաննեսն արեկ իմ կուշտն ասաց, թե այ Սիմոն, դալալն եկել ա մին քար ա բերել 159 ըռաթի ա, առունք ընկերովի, ես ասացի լեվ ա առունք ընկերովի, ասար լեվ ա առունք, կեսն ինձ կեսն քե. ես յեղբարս մեր միջումն ելավ. հինգ վեց որով հետնե դալալն արեկ քարաբերն խոտուրն. Հովհաննեսն ինձ կանչ ուղարկեց թե յեկ վոր քարն մուշախաս առենք, գնացի Հովհաննեսենց տունն նստանք, քարն քաշով 159 ըռաթի, գինն մուշտախաս արարինք 11 հազար թուման, 15 որ վատ ա փողն տանք։ Մին զառեաֆ` քար ծախողին տվինք խալաթ, մին զառեաֆ դալալին, եսպես առինք դուրս երկինք։ Հովհաննեսն ասաց այ Սիմոն, չունքի Սահակն ինձ խետա, մին հասա ինձ, մին հասա Սահակին, մին հասա քե. յես ասացի թե դոր որ զարար անի լարարել կեսն իմե ա կեսն քունն, չումքի Սահակի անունն հառաջ հիշվել չի. դու եվ գիտես քո հասեն ու Սահակն։ Յերկու որով հետնե դալալն ուղարկեցի, թե այս պարոն Հովհաննես, իմ ըռաստաթ փողն ուղարկեմ, ասաց թե քարն հետ ամ տվել։ Ես ծախողեն դալալեն ել թախեթ արարի վոր յետ չեր տվել: Յես վահմա արարի Հովհաննիսին հետ խոսկ առելն, չումքի եսպես մեծ քար ա, չնի թե Ավան յիմանա քարն ձեռաց գնա, չումքի քարն գնաման Սպահան, գրեմ մեր Աղինուն, վոր պարոն Ավետիկն ա, պարոն Մինասն մեր դատաստանն առեն Հովհաննեսն դուս յելավ թե գնա Գուջաթն, պարոն Մինասն մարդ ուղարկեց Հովհաննեսն հետ բերին, թե քարն ինձ խետ ընկերովի առել աս՝ վեսել գնաման, մին տարվա 2500 թուման շախ արետ քարն ձեռնեն հինք առեց»[1]):

Հնդկաստանի վաճառական հայն իր գոհարեղենով համարձակություն եր ստանում նույն իսկ նորին բրիտանական մեծության վոտներն ընկնելու։ 17—դարի կեսում Մադրասից վոչ հեռու գտնվող Մալափուռ քաղաքի քաղաքապետն եր մի հայ, Մարկոս Ըռըզադ (Աղաղադ?) անունով. նա ակնեղեններ շատ ուներ, ուզում եր իր սեփական նավն ունենալ, բայց վորովհետև Հնդկաստանում լավ նավ շինել չգիտեն, դիմում ե Անգլիայի թագավոր Կարոլոսին, իբրև նրա հավատարիմ հպատակ և ներկայացնելով մի տուփ, ցուցակագրում ե նրա բովանդակությունն իր նամակի մեջ այսպես.

<<Մատանի մի մեծաքանակ կապոյտ գոհարաւ. այլ մատանի մի ևս մեծագույն ոսկեգույն յակնթաւ. և մատանի մի կարմիր յակնթաւ փոքրագույն քան զվեր յիշեալսն. մի հատ մարգարիտ բարէմայ. պատուական կարմիր յակինթ մի բերկրալի ի տես ընդելուզեալ ոսկեկուռ. գոհար մի վասն կրելոյ ի վերայ լանջաց և կարելի առ ի զատուցանել ի մասունս լինելով ակն մի հանդերձ երեքկին կապույտ և ճերմակ շերտիւք. և ևս ակն մի ծանրարժեք և մեծաքանակ ըստ դատողութեան բնիկ երկրականաց տեղւոյս որք վկայեն առզայն մերձաւոր գոլ ական կարկեհանի։ Այսոքիկ ամենեքին, ամփոփեալ ի փոքրիկ տուփ

  1. Անդ, յեր. 165-166.