Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի ոսկեկուռ՝ և կնքեալ նույն իսկ կնքող ՛ որ առ երի ստորադրեալ անուանս նուերեմ և զետեղեմ ի ներքոյ ոտից գերիշխանութեան ձերոյ…»[1]

Փոխարենը աղերսում եր, վոր թագավորն իրան մի նաւ սլարգևե։ Ահա և մի ուրիշ ջուղայեցի խոջայի դրամագլուխը ակունքներով.

«ա. դանա մե լալ, որ է 65 ղիրեթ, ա. գտնա լալ որ է 14 և կէս ղիրեթ ա. դանա լալ որ է 8 ղիրեթ, ա. դանա լալ որ Է 18 ղիրեթ ա. դանա լալ որ Է 10 ղիթեթ, ա. դանա կապույտ եաղութ 105 ղիրեթ, ա. դեղին և ա. ճերմակ անհլոռ արծաթ մատանի, ա. դանա լալ մատանի արծաթ, ա. դանա լալ թախռա, ձիդ 13 և կես ղիրեթ, ա. դանա լալ բադամի 22 և կես զիրեթ. 26 ղիրեթ լսլիղա (մանր) եաղութ*.8 հատ ռուլայի. 16 ճերմակ բուրսաղ. ա* ճերմակ բոլոր գուշվարա. ա. հատ կարմիր եաղութ, բ. դանա լալ հընդի 103 ղիրեթ. է. դանա զմրութ՝ քաշն ա 94 ղիրեթ»)[2]։ Բայց գոհարավաճառները միշտ չեյին գոհ մնում իրանց գործից։ Մեր առջև ե մի խոջա, վոր թանգ գներով ակներ ե առեր, տարել ե Վենետիկ բայց գնող չե գտել։ Յեվ նա գանգատվում ե վոտանավորով. «Փոստով եկաք մեք Վանատիկ, որ ժամանակն էր ամառան ՈՒնինք ալմազ եաղութ բաներ, բերինք վասն վաճառութեան. Պատահեաց մեզ քասատ բաղար, գինն պակաս կուզեն, յեժան. Ասինք թե տանք մեր ջաւայիրն, առնումք սոցա ջամ ու շիշան Մեր առնուլն ռազի կացիք՝ շիշա տվողը ղայիլ չեղան»[3])։ Մենք արդեն հիշատակեցին, վոր խոջայական կասլիտալը գիտեր Ջուղայում կազմակերպվել առևտրական ընտրությունների մեջ։ Այդ ընկերությունները բավական հաճախ կրկնվող յերևույթ են կազմում խոջայական կյանըի մեջ: Բայց դրանք խոշոր կազմակերպություններ չեյին, գրեթե միշտ 2-5 հոգուց ավել մասնակցողներ չունեյին և գործի մեջ մտցրած կապիտալն ել հեռույեր խոշոր լինելուց։ Շատ անգամ ընկերություն կազմողները յեղբայրներ եյին լինում։ Կազմակերպման փոքրությունը, սակայն արգելք չէր վոր ստացվող շահը լինի խոշոր: Ահա, որինակ, յերկու այդսլիսի դեպք։ Յերեք հոգի ընկերություն են կազմում, յերկուսը գնում են 600 թուման, յերրորդը մասնակցում ե իր անձնական աշխատանքով և տասը տարվա ընթացըում այդ գումարը շրջանառութուն գործելով զանազան տեղերի և մասնավորապես Հնդկաստանի առևտրի մեջ, բերում եր զուտ շահ 36804 թուման։[4]: Մի ուրիշ ընկերություն, բաղկացած՛ յերկու յեղբայր

  1. Ս. Տեր Մ. Գրիգերեան-«Հայք ի Հարաւային, Վենետիկ 1922, յեր. 9-11.
  2. Տեր Հովաննիսյան, I, յեր. 163.
  3. Անդ, յեր.168.
  4. Անդ, յեր. 161