պատշաճավոր հրահանգներ եր տալիս տեղական իշխանություններին։ Նախատեսնվում եր և այնպիսի դեպքք, յերբ բեռնակիր նավերը կարող եյին խորտակվել և ջրասույզ անել ապրանքները: Այս դեպքում պետական գանձարանը տալիս եր ապրանքի արժեքը։ Հայ խոջան կարող եր չվախենալ, թե իր ապրանքը կմնար անվաճառ։ Այսպիսի դեպքում պետական գանձարանն եր գնում այդ ապրանքը, իսկ յեթե ընկերությունը համաձայն չեր դրան, կարող եր դուրս տանել ապրանքը Ռուսաստանից Յեվրոպա, վճարելով մարքս։ Խոջայական կապիտալը միայն ապրանք ծախող չեր, այլ և ռուսական ապրանքներ եր գնում։ Այդ գնումը կատարվում եր կամ փողով կամ փոխանակման միջոցով։
Ջուղայի առևտրական ընկերությունն իր անդամներից կազմված բաժանմունք չեր հաստատում Ռուսաստանում, այլ այստեղ ունենում եր մի գործակալ (агент), վոր պիտի վարեր նրա բոլոր առևտրական գործերը։ Այսպիսի գործակալ նույն Ստեփան Ռոմանդանցին և Գրիգոր Լուսիկյանն ընտրում եյին Մոսկվայում բնակվող անգլիացի Թոմաս Բրայտին, վորին տալիս եյին ընդարձակ լիազորություններ՝ րնկերության ապրանքներն ստանալու, ուղարկելու, ծախելու, ինչպես նաև ռուսական ապրանքներ դնելու, ամեն տեսակ հարաբերություններ պահպանելու համար ռուսական իշխանությունների հետ, հարկավոր դեպքերում նաև ցարին ներկայանալու գետնամած (ճակատը գետնին խփելով) խնդիրքներ անելու համար։ Յեվ էր այդ բոլոր տեսակի գործառնությունների համար Թոմաս Բրայտը պիտի ստանար իր ձեոքով անցած բոլոր ապրանքների գնի յուրաքանչյուր ուուբլուց կես կոպեկ (деньга)[1]
Առևտրական ընկերությունը հիմք ե դառնում, որ հետզհետե հաճախանան և զարգանան հայ վաճառականների հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ընկերության իրավունքներն ու արտոնությունները միայն ռուսական ցարի կողմից չեն հաստատվում։ Շահ Սուլեյմանն ել հավանություն եր տալիս այդ պայմաններին և իր համաձայնությունը հայտնում եր ռուսաց կառավարության և այսպիսով ջուղայեցի խոջաների այս ձեռնարկությունը մտնում եր միջազգային հովանավորության տակ։ Բայց չնայած այս բոլոր նպաստավոր պայմաններին, Ջուղայի ընկերությունը յերկար գոյություն չունեցավ։
Սակայն նա դրել եր սկիզբը, բացել եր ճանապարհը, և այդ
- ↑ «Собр. акт.» |. с 142—145. 93