Էջ:Khoja Capital.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այս Զաքարը հետո այլևս մեջ տեղ չի յերևում։ Ի՞նչ եր նա.- միայն ընծա բերո՞ղ։ Վորքան և մեծ հասկացողություն ունենանք Նոր Ջուղայի խոջաների դրամական կարողության մասին, բայց այնպես չենք կարող ընդունել, վոր մի անհայտ մարդ այդքան ծանրագին ընծա աներ մի ուրիշին։ Նշանակում ե, վոր Սահրադյանը ընծա բերող եր և գլոլխ եր մի պատգամավորության, վորի մեջ, բացի իրանից, կային ինը հոգի: Ռուսական բնագիրը պարզ կերպով ասում ե, թե այդ ընծան հայ առևտրական ընկերության կողմից եր։ Թե ի՞նչ ընկերություն եր այդ և քանի՞ հոգուց եր բաղկացած, մենք չգիտենք։ Բայց վոր նա կազմակերպված եր Ջուղայում, այդ հաստատվում ե նրանով, վոր Սպահանում այդ ժամանակ հայ ազգաբնակություն չեր ապրել, ամբողջը տեղափոխված եր Ջուղա։ Ընկերությունը դրամական իւոշոր միջոցներ ուներ։ Այս ապացուցում ե վոչ միայն Մոսկվայի ցարին ուղարկած ընծան, այլև այն ընդարձակ առևտրական գործառնությունը, վոր նա ծավալեց Ռուսաստանի մեջ տարիների ընթացքում։ Զաքար Սահրադյանի առաքելությունը միայն սկիզբ եր դնում բանակցություներին, թե ինչ պայմաններով և արտոնություններով կարող եր գործունեյություն սկսել Ջուղայի առևտրական ընկերությունը Ռուսաստանում։ Բանակցությունները յերկար տևեցին, յոթը տարի, յերևի ընդհատումներ ունեցան։ Վերջապես 1666՝-ին Մոսկվա յեն գնում առևտրական ընկերության յերկու գործակալներ՝ Ստեփան Ռոմադանեցի յեվ Գրիգոր Լուսիկյան (շատ հաճախ գրվում եր և Հուսիկյան, Гусиков), վորոնք վերջացնելով բանակցությունները, հետևյալ տարին կնքեցին առևտրական դաշնագիր, և այդ ժամանակից ել հայ խոջայական կապիտալը հաստատ հիմքեր եր դնում Ռուսաստանում, ստանալով մի շարք արտոնություններ և յերաշխավորությոլններ ցարական կառավարությունից։[1] Ռուսաստանը, բացի շուկա դառնալուց, հայ վաճառականներին տալիս եր ազատ անցք՝ իրենց ապրանքները տանելու համար յեվրոպական վաճառանոցները։ Ապրանքների ապահով տեղափոխումը Աստրախանից Վոլգայի վրայով դեպի Մոսկվա և ուրիշ տեղեր յերաշխավորում եր կառավարությունը. առանձնապես հիշատակվում եր Վոլգայի վրա զարգացած ավազակությունը, վորից խոջայական բեռները պաշտպանելու համար կառավարությունը

  1. «Собр. актов», ч. 1, стр. 142-160.