վերաբեբմամբ վերաբերմամբ, հետևաբար շատ պիտի ճանաչեր Արևմտյան յերկրների արդյունագործության առարկաները և նրանց, յեթե կարելի յե ասել, ամբողջ հոգեբանությունը։ Իսկ յեթե այսպես եր առարկայացած, շոշափելի գաղափարների վերաբերմամբ, վոչ մի հիմք չի մնա պնդելու, թե նոյն այդ խոջայությունը միապաղաղ մի ապառաժ եր այնպիսի գաղափարների առջև, վորոնց առարկայացնել, շոշափելի դարձնել չի կարելի, այլ ըմբռնում և մշակվում են մտավոր կարողության միջոցով։ Այստեղ հայ խոջայությունը յեթե ապառաժ ել լիներ, գոնե միապաղաղ չեր, այլ այնպիսի ապառաժներից, վորոնց ճեղքերում սևահողի շերտեր են պահվել և այդ շերտերը կարող են ընդունել իրենց մեջ և բեղմնավորել ուրիշ տեղեր իր բերված սերմերը։
Հայագետ Շրոդերի խմբագրած խոսակցություններից յերևում ե, վոր հայ խոջաների հետ խոսող յեվրոպացիները շոշափում եյին և հայ ժողովրդի քաղաքական դրության հարցը բայց խոջաները խուսափում եյին այդ նյութից, նույն իսկ դրականապես հայտարարում եյին թե հայերը քաղաքական հարց չունեն և չեն ուզում ունենալ։ Մենք հետո մանրամասն կխոսեն, խոսակցությունների այս կետի մասին։ Այստեղ միայն շոշափում ենք այն հարցը, թե միապաղաղ եր արդյոք այդ խոջայական միտքը, թե վոչ։ Ինքը Ջուղան իր քաղաքական դրության փոփոխություններով դառնում եր այն քամին, վոր ուրիշ տեղերից սերմեր եր բերում և արգասավորում խոջայական մտքի ծերպերում։ Գոյանում եյին այդ բնագավառում շերտավորոււմներ։ Իրանց մեջ հետզհետե ձևավորվում և առաջ եյին մղվում այնպիսի տարրեր, վորոնք ներկայացնում եյին նախատիպն այն հասարակական հոսանքի, վորին տրվում ե ինտելիգենցիա անունը։ Այս շրջանում արդեն չեր կարող միանգամայն անըմբռնելի լինել քաղաքական ազատության գաղափարը, մանավանդ Յեվրոպայում, վորի վերաբերմամբ հայ կղերական դիվանագիտությունը դարերից ի վեր կազմել եր մի մեծ ազատագրական հավատ և պահում եր այն իբրև նվիրական ավանդություն։
Այդ հավատը կազմակերպվեց 11-րդ դարից հետո, խաչակրաց արշավանքների ժամանակ։ Չորրորդ դարի մեզ ծանոթ Ներսեսին վերագրվող մի շինծու մարգարեյություն, հերյուրված, իհարկե, հոգևորականության ձեռքով, ասում եր, թե Արևմուտքը գալու յե զենքով Հայաստանն ազատելու և հայոց թագավորությունը վերականգնելու համար։ 15—րդ դարում, յերբ ոսմանյան թյուրքերը