Էջ:Khoja Capital.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նվաճեցին Կ. Պոլիսը, այդ խաչակրական ակնկալությունը բռնեց և հույներին, իսկ խաչակրության առարկան դարձավ արդեն ամբողջ արևելյան քրիստոնեյությունը իր Կ. Պոլիսի հետ միասին։ Խաչակրության միակ շարժիչը պիտի լիներ քրիստոնեյությունը։ Այս միամիտ մանկական հավատը, վոր ծնեցրել եր Արևելքն իր քաղաքական դժբախտության արգանդից, Արևմտյան Յեվրոպան չեր մերժում ու հերքում, այլ ընդհակառակը, պահպանում և խրախուսում եր իր ոգուտների համար: Այսպես հարկավոր եր մանավանդ Հռոմի պապին, վորի աշխարհավարության կետ նպատակին եր հպատակեցնել իրան Արևելքի ամբողջ քրիստոնեյությունը։ 17–րդ դարից, իբրև պատասխան գերմանական Ռեֆորմացիային, վոր մեծամեծ ավերածներ գործեց կաթոլիկ յեկեղեցու մեջ, Հռոմն սկսեց մի սոսկալի կղերական հետաշրջում, վորի հետևանքով սկսեց ծավալվել մի համաշխարհային՝ կաթոլիկ պրոպագանդ, վոր կաթոլիկ վարդապետների վոհմակներով վողողեց ամբողջ Արևելքը, ամեն տեղ տարածելով մի կատաղի հավատորսություն:

Հայաստանը խոշոր բաժին եր ստանում այդ սև արշավից և դառնում եր գոտեմարտի ասպարեզ կաթոլիկ և լուսավորչական կղերի մեջ: Այս մի հին դժբախտություն եր, վոր լափել եր հայ ժողովրդի կենսունակությունը, և 17-րդ դարում ստանում եր ավելի մեծ ուժգնություն։ Հայերին կաթոլիկացնելը դարձել եր մի տեսակ condito sine qua non և պիտի իրագործվեր անհապաղ վոչ այնքան կրոնի շահերի համար, վորքան իբրև քաղաքական առաջնակարգ անհրաժեշտություն Ֆրանսիայի համար։ Այս պատճառով Հայաստան եյին ուղարկվում և կաթոլիկության ամենազարհուրելի սև ույժը կազմող յեզվիտ վարդապետները, վորոնց ինչ լինելը բնորոշել եր հենց ինքը, մի յեզվիտ մեծավոր, այսպիսի խոսքերով. «Մենք գառների պես ներս ընկանք, իսկ կառավարեցինք վորպես գայլեր՝ մեզ շների պես կարտաքսեն, իսկ մենք կթռչենք իբրև արծիվներ»[1]։ Կաթոլիկական այս արշավին ուղղություն եր տալիս Ֆրանսիայի Լուի 14—րդ թագավորը, վոր ինքն ել մտել եր յեզվիտների կարգը։

Արդ՝ Ֆրանսիայի համար այդ քաղաքական անհրաժշտությունն ստեղծել եր Ջուղայի հայ խոջայական կապիտալը։ Մենք տեսանք նրա յերկու գործը. մեկը կատարվել եր Հնդկաստանում, և այդ՝ խոջա Փանոսի դաշնագրությունն եր Անգլիական Կումպանիայի

  1. Տ. իմ «Հայկական տպագրություն», 1, յեր. 349