Պարզ ե, թե վոր քան խոր ու ցնցող տպավորոլթյուն պիտի թողնեյին ժամանակի ամենահզոր թագավորի այս փայփայանքները հայ ժողովրդի այն մասի վրա, վոր ապրում եր լուսավորչականության մեջ: Կաթոլիկությունը առանձին մի գրավչություն պիտի ստանար հայ ժողովրդական զանգվածների մեջ: Հենց այս բանի վրա յել մեծ հույս ուներ դրած կաթոլիկ պրոպագանդը Հայաստանում։ Վորքան վատթարանար «աստուծուց պատժված» ժողովրդի քաղաքական կացությունը մահմեդական Արևելքում, այնքան այս լավ եր «Տիրոջ հունձի» համար: Յեվ այս պատճառով կաթոլիկ Յեվրոպայի քաղաքականությունը վոչ միայն չեր աշխատում, վոր ասիական անկարգ բռնապետությունների մեջ գեթ մեղմացվի բարբարոսությունը, այլ ինքն եր թելադրում գործադրել բռնություններից ամենազզվելիները, յեթե դրանք համապատասխանում եյին իր շահերին:
Ահա, որինակ, ի՛նչի յեր ընդունակ հանդիսանում ինքը կաթոլիկության գլուխ Հռոմի պապը։ Նրա դեսպանը, Անսիրի արքեպիսկոպոսն, անում եր Սպահանում, Շահի տված ունկնդրության ժամանակ, մի այսպիսի հայտարարություն։ Ինքն, իբրև պապի դեսպան, չի կարող առանց ուշադրության թողնել մի հանգամանք, վոր գոյություն ունի Պարսկաստանում, վոր գցում ե իր պատիժն ու արժանավորությունը։ Դեսպանը գիտե, վոր նորին մեծություն Շահը տեղյակ ե, վոր պապը Հիսուս Քրիստոսի փոխանորդն ե այս աշխարհում և այս հանգամանքը նա ինքն ել հաստատել ե իր պապին գրած նամակներում։ Գիտե Շահը նույնպես, վոր աշխարհի բոլոր թագավոները պապին հպատակվում են կամ պատվում են իբրև Քրիստոսի տեղապահի, և միայն մի բուռն հայեր են, վոր չեն հնազանդվում նրան, և հանդիսանում են իբրև ամենից անհաշտ հակառակորդներ, այնպես վոր համարձակվում են նույնիսկ իրանց յեկեղեցիներում անիծել նրան։ Յեվ վորովհետև ինքը՝ պապը իր հպատակներին ներշնչում ե խորին պատկառանք դեպի նորին մեծությունը, ուստի կարող ե տրտնջալ, թե նորին մեծությունը միանման կերպով չի պատասխանում իրան և կհավատա անկասկած, թե այն, ինչ լինում ե իր վերաբերմամբ հայերի մեջ, կատարվում ե նրա (այսինքն Շահի) հրամանով կամ, առնվազն, նրա թույլտվությամբ[1]):
Վոչ մի կասկած լինել չի կարող, վոր այս յեզվիտական դիվանագիտության մեջ խոսքն ամբողջ հայ ժողովրդին չեր վերաբերվում,
- ↑ Г. А. Эзов-Сношения Петра Вел. с нар СПб. 1898, стр. XIII.