Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես էլ մարդավարի ջուղաբ եմ տալի, էլի. ջաղացն եկողն ի՞նչի կգա, հրեն աղուն եմ բերել, աղում եմ, էլի...

— Անունդ ի՞նչ է, որտեղացի՞ ես։

— Անունս Միկիչ ա, հորս անունը՝ Մարտիրոս, ազգիս անունն էլ Մարկոսանց, ինքս էլ թունդ դաշնակ եմ, էս վերի գեղիցը։

— Ձեր գյուղում բոլշևիկներ շա՞տ կան։

— Ինչքան քեֆդ ուզի, առաջին բոլշևիկը մեր տերտերն ա, Վանո բեգը, քյոխվա Միրզեն, աղվեսի մորթուց քուրք հագնող միկիտան Վասիլը... Ո՞ր մեկն ասեմ։

— Իսկ դու՛, դու՛։

— Ես հո թալանչի չեմ, որ բոլշևիկ ըլեմ, ասում են բոլշևիկը թալանչի մարդն ա, մեր գեղի թալանչիքն էլ նրանք են, որ ասեցի, հենց թալան են անում, որ մեզ էլ թալանելու բան կմնա՞, որ ես կամ ինձ նման մարդն էլ թալան անի՞... Անտոն բիձա, ջուրը կտրի, աղունը վեր եկավ, քարը քարին ուտում ա...

Անտոնը դուրս եկավ ջուրը կտրելու, իսկ Միկիչն սկսեց ալյուրը խուրջինն ածել։

— Հրամանքդ ո՞վ ես,— հարցրեց Միկիչը գրագրին։

— Ես շտաբի գրագիրներից եմ։

— Հա՜... լավ մարդ ես, ուսում էլ ունես, ազգի գործիչ ես, աստված քեզ նմաններն անպակաս անի ազգի գլխից, բա չեք կարում էդ բոլշևիկներին ռադ անեք, պրծնե՞ք...

— Մենք էլ հենց դրանով ենք զբաղված։

— Հա՜... լավ եք անում, դե դուք պետք ա մեզ պես խեղճ մարդուն պահեք, թե չէ... ազգը հո ձեռից գնաց...

— Իսկի քեզ պես գիտակից մարդ կա՞, որ հասկանա՞, ժողովրդի մեջ վատ ու անհասկացող մարդիկ կան, որ մեր դեմ են խոսում, խալխի միտքը պղտորում, բոլշևիկություն քարոզում։

— Հա՜... էդ մինը լավ չի, ոչինչ, արտի միջին ալա էլ կըլի, կառը փուշ էլ, կոծոծ էլ, պետք ա էլի դուք մաքրեք,— Անտոն բիձա, եկա՞ր, առ բաժինդ վեր կալ, ինքդ էլ բոլշևիկից հեռու ման արի, տեսնում ես, քեզ էլ են չարչարում։

— Է՜... Միկիչ ջան, տո ես գիդամ բոլշևնիկն ի՞նչ ա... Հրես էս պատվական մարդը լավ-լավ, ազգի օգուտ բաներ ա