Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսում, հիմի ես ինչ գիդամ սա բոլշևնի՞կ ա, թե ուրիշ՛ զադ։

— Բա խելքդ էդքան էլ չի կտրո՞ւմ, տեսնում չես մարդը հենց դաշնակ ա, որ օխտը գետի ջրով լվանաս, էլի էն դաշնակը կմնա... Դե՛, մնաք բարով։ Հա՛, բա հիմի, ախպեր ջան, էսա գնում եմ, մեր գեղն ի՞նչ խաբար տանեմ։

— Ասա՛, որ շուտով ամեն ինչ կխաղաղվի, բոլշևիկների կյանքը մի շաբաթվա կյանք է։

— Հա՜ա՞... խեր խաբարում կենաս, էդպես էլ կասեմ․ «մի շաբաթվա կյանք»։

— Խեր ըլի գալդ,— ասաց Անտոնը։

— Ոչինչ, էնպես, շրջում եմ, որ ծանոթանամ ձեր գյուղի հանդերի հետ։

— Հա՛, լավ ես անում, ասում են կռիվներ են ըլելու, լավ դիրքի տեղեր ջոկեցեք, որ էդ Ադրբեջանի թուրքերն ու բոլշևիկները գան ոչ մեզ կոտորեն։

— Է՜, բիձա, շատ դժվար է մեր գործը, շա՜տ... Մի կողմից մենք պետք է կռվենք և կռվում ենք մեր երկրի ներսը բուն դրած թշնամիների դեմ, մյուս կողմից բոլշևիկների։ Ներսի թշնամիների՝ թուրքերի գործը հեշտ է, նրանց արդեն մաքրում են մեր տղերքը, որպեսզի Հայաստանը դառնա միայն հայերի երկիր, իսկ բոլշևիկների հետ հաշիվ մաքրելը դժվար է. նրանք նախ շատ են և ուժեղ, մեջտեղն Ռուսաստան կա, իսկ երկրորդ՝ մեր երկրի ներսում կան շատ դավաճան հայեր, որոնք նույնպես բոլշևիկների կողմնակից են։ Դե՛, մի փոքրիկ երկիր կարող է արդյոք իր ուժերը ցրել մի քանի ճակատի վրա։

— Ախր, բալա ջա՛ն, մի ես չիմացա, թե էդ բոլշևնիկ ասածդ ի՞նչ ա ուզում մեզանից, որ էդքան կատաղած են նրանց դեմ, էնքան են կատաղած, որ ինձ էլ են բոլշևնիկի տեղ դնում, ի՞նչ կըլի մի հասկացնես։

— Ի՞նչ ասեմ, բիձա, բոլշևիկը որ կա, Ռուսաստանը քանդող, ավերողն է։ Ինչպես որ մի մեծ կրակ, մի հրդեհ վեր կենա ու լափի ամեն ինչ, մոխիր դարձնի, քանդի, ավերի ժողովրդի ունեցած-չունեցածը թալանի, տանի էդ ա։ Մեր երկիրը մի աղքատ երկիր է, բայց էլի մի կերպ կարողանում է Ամերիկայի օգնությամբ, էնտեղից բերած հացով