Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեղափոխական դուսաղների[1] համար, էն վախտը կհասկանաս Մոպրի զորությունը։

Կիկոսը միտք արավ, միտք ու բան չհասկանալով՝ եզրակացրեց.

— Ասա, սատանական գործի վրա եք էլի... Ձեռք պտես քաշիլ էդ հողիցն ու էդ ղայդի սատանական գործերից, թե չէ՜... Սումբաթովանց Վանո-բեգի տղեն հենց կատաղած էր, որ քիչ մնաց ճամփին գլուխս տասը տեղից ճղեր։ Ասում ա՝ «կնգանդ կապը քաշի, թե չէ տուն ու տեղդ կվառեմ, մոխիրը քամուն կտամ»։

— Հողս նրա գլխին կենա, թող մի քիչ էլ սարսաղ-մարսաղ դուրս տա, տես թե գլուխը որտեղ եմ փթացնել տալիս։ Նրանց դովրանը ջուրն ընկավ, ջուրը,— պատասխանեց Թազագյուլը հպարտ ու վճռական։

— Է՜, կնիկ, աստծոդ էլ ես ուրացել, մարդուդ էլ, քեզ հետ ես ի՞նչ զրից անեմ, քոռ բախտս թարսվել ա... Կնիկն էլ որ ժողով գնա, հող խլի, ուրիշի ապրուստը խլի, սրա-նրա վրա լեզու բանացնի, էլ էն աշխարհումը դուզ բան կլի՞...— հառաչեց Կիկոսն ու քուն մտավ իրեն-իրեն փնթփնթալով,— բալքի լավն էս ա՞...

Լուսը բացվելուն պես Կիկոսը մի հաց փեշումը դրեց ու կնկանն առանց մի բան ասելու գոմը մտավ, էշը չուլեց ու ճամփա ընկավ դեպի հանդը։ Գյուղից նոր էր դուրս եկել ու ճամփեն ծռել, երբ նկատեց «սա պահեսցե» ջինդար Սողոմոնին, որը ձեռնափայտին հենվելով, կաղ ոտը քարշ տալով, գնում էր։

Կիկոսը գիշերվա դեպքը հիշելով, իրեն-իրեն փնթփնթում էր, երբ հասավ ջինդար Սողոմոնին։

— Բարի լույս քեզ, եղբայր Կիրակոս, սա պահեսցե,— ասաց ջինդարը,— ո՞ւր ես գնում էսպես վաղ, սա պահեսցե, առաջ բարի։

— Աստծու բարին, տիրացու ջան,— պատասխանեց Կիկոսը։ — Կնիկը կըլի տան սարքուկարգ անող, գզող ա մանող, թխող ու կարկատող. կնիկն ի՜նչ, գեղամեջն ինչ, գեղականի գործին խառնվելն ինչ, ժողով անելն ու հողեր խլելն

  1. Բռնավոր, բանտարկյալ. երբեմն ժողովուրդը գործ է ածում նաև գերի իմաստով։