Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աչքերը սևեռած միշտ վառարանեն ցայտող բոցին, որուն նշույլները կերպասներուն վրա կը խաղային, կրակը ու լույսը այդ վառարանին խորհն կուգային տաքցնել ու զբոսցնել զինքը, ու փույթ չէր ըներ թե ո՞ւրկե էին անոր մեւ խանձող, տոչորող փայտերը: Արշակ չհամարձակեցավ ուղղակի հարցում որ 1'Ы/ ընել, սովորական պեզիկի խաղին ատեն, մանիշակի հոտ մը առավ ծանր, խնկաբույր, առջի գիշերվան պես ու չկրցավ ինքզինքը զսպել։

Արդյո՞ք:

— Ի՜նչպես ատեն անցուցիր երեկ գիշեր, տիկի՛ն։

— Միս մինակ, դուն ալ մոռցար զիս։

— Եթե գիտնայի ՜ր... պարահանդեսին մեջ մեկը կար որ ա՜յնքան կը նմաներ քեզի:

— Իրա՞վ։

— Մինչև վերջը անոր հետն էի։

— Զիս կարծելով, այնպես չէ՞, բայց երեսը տեսար անշուշտ:

— Ո՛չ, չկրցա տեսնել, և այս վայրկյանիս իսկ կը կարծեմ որ դուն էիր թերևս։

Տիկինը խնդաց սիրուն քահքահով մը։ Հետո.

— Այսպես եք դուք՝ էրիկ մարդիկ ամենքդ ալ, ըսավ, դիմակի կտոր մը և ահա սիրածնիդ ու չսիրածնիդ զանազանելու անկարող կ՚ըլլաք, դիմակ մը ու անոր մեջ ամեն դեմքերը կը տեսնեք, բայց կիները այնպես չեն. ամեն ծպտումի տակ միշտ կը ճանչնան իրենց սիրած անձը, որովհետև սիրտով կը սիրեն անոնք, մինչդեռ դուք աչքով կը սիրեք միայն, և աչքը խաբելե դյուրին բան չկա:

Խոստովանությո՞ւն մըն էր այս թե հերքում մը:

<1893>