Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՆԱՐԿԻԼԵՆ

Սրահ ընդարձակ, պատուհաններ փակ ու գոց․
Գետինը գորգ ու բազմոց մը ցաձ ու լայն,
Մերկ պատին վրա շրջանակով ոսկեզօծ
Արաբերեն խոսքերու շարք մը միայն։

Անկյունը մարդ մը, աշխարհին պահող քեն,
Վայելելով իր Նարկիլեն, և ախորժ
Զգալով այս հեծկլտուքի նվաղեն,
Եվ օդին մեջ ցընցող մուխեն թույլ ու գորշ։

Եվ իսկույն քե՛զ կը հիշեմ, երբ անխըռով
Կունկընդրես միշտ հառաչանքիս և կարծես
Հաճույք կզգաս, այդ մարդուն պես, դիտելով
Ծուխը սըրտիս կրակին զոր դուն կարծարծես։

<1899>