Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչդեռ սիրույդ հիշատակ սիրտն հիմ ծածուկ,
Սրվանըվեր է միշտ, իբրև խաղաղիկ
Դամբանի մվրա ծըլած դժբախտ մի ծաղիկ։
Ե՛րթ ու անջինջ պահե ճակատդ, սիրտըդ սառ,
Այն սիրո թույնն պահե շրթանցդ անըսպառ,
Եվ անըսպառ հուրն աչերուդ խաբեբա
Հորում մոգիչ աստված մ՝անշուշտ թաքուն կա,
Բայց... է՞ր տրտմիս... երբոր ցնծաս մեկնելուդ,
Իբր անձրևոտ եթերն ամռան այն կապույտ,
Երբ ծիրանի գոտին կապես մեկ կողմեն,
Չըլլա մյուսեն նենգոտ աչերդ արտասվեն։

Գընա՛, զի դու գետակն ես միշտ խուսափող,
Ես ամայի ափունք, անշարժ քար ու հող,
Հեզ սըլանալ պարտ է ու ինձ մընալ հոս,
Երթ, գեղուհիդ իմ, երթ ուրեմն ի Կիպրոս.
Այլ սիրուհվույս կարե՞մ մաղթել ես ինչ չար —
է՜հ, թող հավետ շողա քու աստղըդ պայծառ,
Իմըս խավար պատեն ամպեր թող նըսեմ,
Դու երջանիկ լեր, թող որ ես արտասվեմ։

<1884>