Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՐՑՈԻՄ

Խոստովանե՛, Տիկին, հիմա որ անցան
Մեր մրըրկոտ սիրուն վըրդով օրերը,
Հիմա որ ա՛լ անոնց հուշքը ցիրուցան
Անհետացան տարիներուն խորերը։

Հիմա որ քեզ փոխանակ «կյա՛նքս» ըսելու,
«Տիկի՛ն», կըսեմ, որ կը խոսիմ հետդ ու առանք
Դոդի կարող եմ ձայնդ անուշ լըսելու,
Հիմա որ վրադ ո՛չ կիրք կզգամ, ո՛չ նախանձ։

Հիմա որ ճիշտ երեսունդ անցուկ՝ կը կենաս,
Շըքեղ արձա՛ն, միշտ ըզմայլիչ գիծերով,
Պաշտողներու խումբ մը շուրջըդ կունենաս,
Ամբարտավան կո՛ւռք, մարմարե ծիծերով։

Ըսե՛ ինծի, կարոտը հին սերերնուս
Կանցնի՞ երբեմն ներսեդ, արագ ու թեթև,
Գինովցընող պաշտումներնդ կը զարթնո՞ւս
Անցյալին մեջ զարթումով մը կարճատև։

Անցյալն անոնք են որ մենե կը փախչին,
էջեր գրքին որ ինքնիրեն կը գոցվին,
էջեր միշտ գողտըր, բաներ անուշ ու չնչին,
Ուրկե սիրտն ալ չարյունիր, բայց... կը խոցվի։

<1901>