Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՎԱՌԱՐԱՆԸ


Կը վառեր ան գիշեր ցորեկ, ամեն օր
Սենյակիդ մեջ։ Գետնին գորգին վըրա դուն
Ընկողմանած էիր կես քուն, կես արթուն,
Սըփռած շուրջըդ մարմնիդ հրապույրը բոլոր,

Ու դըռնակեն՝ լույսը կրակին կը փայլեր
Տաքցընելով մորթըդ կատվի պես մըսկոտ
Եվ մութին հետ շինելով ըստվերն այն ազոտ
Որ քու մռայլ գեղեցկությանդ կը վայլեր։

Եվ տեսնելով մարմինդ լեցուն խոստումով,
Հեզ նայող բոցը այդ լուռ կըրակին
Խելքը գլխեն գացածի պես, աղվոր կին,
Կը ցատկըռտեր հոս հոն հիմար ոստումով։