Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՉ ՈՔ

Դաշնակ մըն է հոգիս լեցուն
Նվագներով շատոնց լռած՝
Որ մատիդ ծայրը դպչելուն
Կը սարսըռա, կերգե հանկարծ։

Երգեր մոռցուկ, երգերս իմ հին,
Խոր քուներնին թողածի պես,
Որ շըփելով գոց աշվընին
Կանցնին կարգով ահա դեմես,

Նախ երգերը օրորոցիս
Որոնցմով մայրըս զիս մեծցուց,
Ու խոլ երգերն իմ փողոցիս
Զոր տակավին գիտեմ բերնուց։

Վերջը, սիրո երգերը որ
Կես մը իրավ, կես մը կատակի
Նետեցի չորս դին ամեն օր,
Ծաղկանց նըման ոտքերու տակ։

Վերջը... վե՜րջը բոլոր զվարթ
Այդ երգերուն,— գագարը մեծ,
Լըռությունը, զոր մինչև ցարդ
Քենե զատ ո՛չ որ չէ վըրդովեք։
<1901>