Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԶԱՏԿԻ ԱՌԹԻՎ

Անկյուն մունիմ սրտիս մեջ ուր՝
Կառանձնանամ ատեն ատեն,
Վերհիշումներ երբոր տըխուր
Երկրեն զիս պահ մը կանջատեն։

Հոն՝ կը կենամ ես ծնրադիր
Ինչպես առաջքը խորանին,
Եվ ուր միայն կը ծաղկի իչ
Կես սուգին մեջ՝ եղրևանին։

Հոդ շարված են իրարու մոտ
Մութ փոսերը իմ իղձերուս,
Հիշատակներ՝ հիմա աղոտ,
Անուններ՝ զոր չըսեր լեզուս։

Խոլ տենչանքներ, թռիչք անհուն
Զու ձեռքովըս տվի հողին,
Մեռելներ՝ որ ուրիշներուն
Պես հարության հույսը չունին,

<1902>