Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՀՊԱՐՏՈՒԹՅՈԻՆ

Ժամանակը թևես բըռնաձ կը տանի,
Եվ կուրորեն կը հետևիմ հա անոր,
Փըճացող հեք իղձերուս տեղ մեկ քանիա
Մեկ քանի հույս լույս գընելով ամեն օր։

Մերթ կը քալեմ գնացքով համր ու տարտամ։
Հորձանքին հետ մերթ կը վազեմ շուտափույթ։
Կընկըղմիմ և իսկույն նորեն կը ծըփամ,
Կը ծըփամ, վերն է միշտ երկինքը կապույտ։

Փախչիլդ ինե, իրավունքդ է, ո՞վ սերդ իմ,
Ինչպես բոլոր երազներուս ծերունի,
Թոչուններու խուճապ՝ որուն կը ժպտիմ.
Ժպիտով մը որ լացի շատ կը նմանիա

Եվ կամքով մը հըզոր սիրուս հավասար,
Ես անտրտունջ կերթամ ճամփես զարտուղի,
Հիմա գոցված գիշերով թանձր ու ըստվար
Թանձր ու ըստվար՝ վաղորդայնով մը հըղի։