Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՍԿՈՒՄ

Քակե մազիդ խուրձը ոսկի օձերու
Որ պլլվին պարանոցիդ ձյուն եղեն.
Ուսիդ, մեջքիդ փաթթվելով քեզ նեղեն
Միսիդ վրա իբրև քողք մը բոցերու։

Մերկ, խրոխտ, շքեղ օթոցիդ վրա պառկե դուն
Սև մետաքսե գուլպաներըդ պահելով.
Երազներ հյուսե՛, քնացիր դեմս անվըդով.
Ես ըսպասեմ այսահարի պես արթուն։

Կեցի՛ր այդպես որ իմ հոգվույս մեջ տըպեմ
Ցայտքը, էջքը, թավալումը գիծերուդ,
Հիշեմ տեղվանքն հոս հոն ցրված բիծերուդ,
Ինքզինքըս անով խաբեմ խարխըրեմ։

<1908>