Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՉԻՆԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

Անտարակույս ընթերցողներս պիտի զարմացնեմ, երբ ըսեմ՝ թե Չինաստանի մեջ հայկական գաղթականություն մը կա։ Հայ գաղթականություններ ի Հնդկաստան ծանոթ են, թայց չինաց մեջ առաջին անգամն է որ կը լսվի։

Այս զարմացումը ապշության պիտի փոխվի, եթե ավելցնեմ՝ թե Չինաստանի գաղթականությունը Թուրքիո հայոց չափ բազմաթիվ է, ու Պոլսո հայոց չափ բազմաթիվ մաս մըն ալ կը բնակի ի Փեքին՝ նույն իսկ Չինաստանի մայրաքաղաքին մեջ։

Ու երբ ըսեմ՝ թե այս հայ գաղթականության ներքին ու ազգային գործերը ճիշտ մեզի պես կամ՝ քիչ փոփոխությամբ սահմանադրությամբ մը կը տնորինեն, թե հոն ևս Պատրիարք մը և Ազգ. Վարչություն մը, Երեսփ․ Ժողով մը ունինք, թե հայոց լեզուն կը խոսվի ու կը գրվի՝ թեև հայերը չինական անուններ կը կրեն, թե տեղական մամուլ ու մատենագրություն մը կա, թե այդ հայոց մեջ խելացի մարդիկ կը գտնվին ճիշտ այս տեղի նման, իրավ է որ բոլոր ըսելիքներս ավարտած պիտի ըլլամ, բայց ոչ ոք պիտի հավատա ինծի ու ամենքը պիտի ծիծաղին։ Հիմակվընե կերևակայեմ թերահավատ ընթերցողներուս