Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ԱՊՐԻՄ-ՄԵՌՆԻՄ»

Դեղին կոհակ մը մեջտեղը,— աղտոտ դեղին մը որ ինծի համար գույներուն ամեն են վհատեցուցիչն է, — ճերմակ պզտիկ շեղփերով պարուրված։ Այս է բոլորը։ Չոր, կտրուկ ծաղիկ մը որ սովորական ծաղիկներու փափկությունր ու խոնավությունը, գույներու պեսպիսությունները, երանգները ու մարեյիքները չունի, չունի, մեկ բառով, անոնց բանաստեղծությունը։

Ամեն ծաղիկ, բացի անկե, իր երգիչը ունի, իր հարգված ու մեծարված պարտեզը, ու երբեմն ալ սիրտ մը որուն տրոփումներուն կունկնդրե։ Երիցուկը՝ զուրկ է ասոնց ամենեն, լերան վրա, դաշտին մեջ, միս մինակը կը բուսնի ան, կոխկոտուքներու մեջեն, ձյունին ու փուքին դեմ, որբի մը մեծնալուն պես չարքաշ փթթումով։

Ոչ մեկ փունջի մեջ կերևա իր դեղին կոճակը, իր շքեղութենե անմասն թերթիկները, որոնք ճերմակ ու կակուղ փուշերու կը նմանին, ամեն խնջույքե ու կոչունքե վտարված է ան, ծաղիկներու Վահան վարդապետը, որ անտրտունջ փիլիսոփայությամբ մը կը համակերպի իր չքումին։

Այս տոկունությունը ու այս համակերպությունը վերջ ի վերջո իր սեռը մոռցնել կուտան քեզի. զայն փրցնելու Համար ա՛լ նույն զգուշությունը չես ունենար, ինչ որ կունենաս