Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՏՐԱԿԵՍ ԷՋ ՄԸ

Հայոց բարոյականը մաքուր պահելու համար քանի մը ծանոթ խմբագիրներե կազմված Հանձնաժողով փութա պնդությամբ իր աշխատությունը հառաջ տանելու վրա է։

Հանձնաժողովին գրասենյակը՝ քանի մը փայտե աթոռակներով կահավորված է միայն։ Թիկնաթոռները ու վարագույրները հատկապես վերցված են. առաջինները մեղկության կոչում մը ընելնուն և երկրորդները՝ գաղտնապահ հանգամանք մը ունենալնուն համար։

Չորս մերկ պատերուն վրա պատկեր և կամ գծագրություն չկա. ճերմակ ջրաներկի մը միակերպ ցոլացումը՝ բավ սեպված է իբրև անբիծ նշանակ մաքրության։ Պատի օրացույցն անգամ, որ ուրիշ ամեն տեղ գեղեցիկ կնկան մը պատկերին կցված ըլլալուն համար ուշադրություն կը հրավիրե, հոս՝ ալևոր եպիսկոպոսի մը պատկերին փակած է։

Բարոյականի պաշտպան խմբագիրները սովորական մահկանացուներու պես չեն հագվիր, բուրգե ու բամպակե պատրաստված զգեստները իբրև մարմնական ջերմություն ու գրգրռություն պատճառող տարազ մերժված են. ֆրանչիսկյան կրոնավորներու նման՝ այս մարդիկց ձորձե երկայն