Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՎԵԼԵՆ ԵՏՔԸ

Թե որ մեկը ելլեր մեր մեջ և բժիշկ ու երկրաչափ հասցնելու համար Պոլսո մեջ Բժշկական ու Երկրաչափական ազգային վարժարաններ հաստատելու առաջարկությունը ըներ, հարկավ ամենքս ալ խնդալե պիտի մարեինք։

Գաղափարը այնքան տարօրինակ պիտի երևար որ չպիտի մտածեինք անգամ որ Պոլսո մեջ, եթե ոչ պահանջելի ամեն պայմաններով օժտված, բայց գոնե պետք եղած դասերը ըստ կարի ավանդելու կարող մասնագետներ ունինք. այդ պզտիկ օժանգակությունը, ասանկ մեծ գաղափարի մը իրականացումին քով, շատ չնչին սատար մը պիտի համարվեր։

Ու երբ որ Վարժապետանոց հիմնելու առաջարկությունը կըլլվի, կը տեսնեմ որ շատ մը մարդիկ, զորս մեծապես կհար դեմ, ահա լրջությամբ ասոր իրականացումին ետևեն են և ասով ժամավաճառ կըլլան, նիստ ու ժողով կը գումարեն, կարծիք կը փոխանակեն, խորհրդակցություններ կընեն, ծրագիր պատրաստելու համաճարակ ախտեն կը բռնվին։

Կը տեսնեմ ու հավատալս չի գար։


Կը կարծե՛ն արդյոք որ Ուսուցչությունը ավելի՞ պզտիկ մասնագիտություն մըն է քան թե Բժշկություն կամ Երկրաչափությունը։