Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՞նչ ընելու է ուրեմն։

Պարզապես այն՝ ինչ որ խիստ բնական կը գտնենք երբոր մեկը բժիշկ կամ երկրաչափ ըլլալու կը պատրաստվի։ Ինչ որ պարզ անհատները այնքան դյուրությամբ կընեն ու կը հաջողին, անիկա ընենք մենք ալ երբ ազգին համար ուսուցչի պետք ունինք և ինչ որ մինչև հիմա երբեք փորձած չենք։

Ի՞նչ ավելի դյուրին բան կա, քան ամեն տարի 4 կամ 5 պատանիներ զատելով արժանավորներեն, — ու երբ արժանավոր կըսեմ, կը հասկնաք որ սըվոր նըվոր պաշտպանությանը, հանձնարարությանը կամ եղբորորդիությանը վրա չէ խոսքս, այլ մրցումով ապացուցված արժանիքի, — Գերմանիա կամ ուրիշ հարմար տեղ մը խրկել, որպեսզի պետք եղած ուսումը ու զարգացումը առնեն։

Կը կարծեմ որ չորս տարվան շրջան մը կը բավե ասոր, և այստեղ փորձվելիք ամուլ ջանքերը այնտեղեն սպասված ապահով ճշմարիտ օգուտներուն հետ բաղդատության անգամ չեն կրնար դրվիլ։

Ծախքի խնդիրը հոս թե հոն միևնույն պիտի ըլլա, վասնզի նախակրթարաններ կան մեր մեջ որ 500են 1000 ոսկիի տարեկան պյուտճե ունին և կենթադրեմ որ Վարժապետանոցը, որքան ալ համեստ ըլլա, միշտ նախակրթարանե մը ավելի ծախքի կը կարոտի, մինչդեռ Եվրոպա խրկվելիք ուսանողի մը տարեկան ծախքը 60 ոսկիեն անդին չանցնիր։


Երբ որ ասկե չորս տարի վերջը ճիշտ 16 ուսանող ունենանք հոն, ասանց ծախքը՝ որ ուսանողներուն թիվին ավելնալուն համեմատ