Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԱԺԱՆՑԱԾ

Բարոյական աշխարհն ալ սեղանավորական աշխարհին պես, իր բաժնեթուղթերը ունի, ասոնք ալ՝ իրենց զիներուն ելևէջները։

Ատեն կըլլա որ մարդ տասը հազար ոսկի տալով բարերարի բաժնեթուղթ մը չի կրնար գնել. Ամերիկայի և Եվրոպայի մեջ մանավանդ միլիոններ պետք են. կը պատահի երբեմն որ միլիոններն ալ չքավեն, տվողին բարոյական նկարագիրը, տրված դրամին ուսկից գոյացած ըլլալը հարցնեն, փնտրեն, և եթե աղբյուրը հստակ ու վճիտ չգտնեն, այդ միլիոններն ալ մերժվին։

Մեր բարերարության բաժնեթուղթերը այդքան բարձր գին ըրած չեն երբեք, բայց լենք հիշեր որ 4—5000 ոսկիեն ալ վար ինկած ըլլան։

Այս օրերս տեսնելով անշուշտ որ ատանկ հազարներով ոսկիի փոխարեն այդ բաժնեթուղթերը գնող չի կրնար գտնել, հիվանդանոցի վարչական հանձնաժողովը որոշած է զեղչ մը ընել, ազգային վարչության քով դիզված և քիչ քիչ մգլոտիլ սկսած բարերարության բաժնեթուղթի սթոքը քշելու համար։

Մեր երկուշաբթիի թիվին մեջ կարդացիք հարկավ Հիվանդանոցի մեջ գթության անկողիններ հաստատելու ծրագիրը։