Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անմիաբանության։ Հայ տարրերը պետք է միշտ գործակցին և ասոր համար լեզուն ամեն են մեծ ազդակն է։

«Ո՞վ ենք մենք ազգերու ժողովին մեջ. պապուկ մը, աղբյուր մը։ Ֆրանսացի բանաստեղծ մը կըսե. «Պապուկները, բայց անոնք ալ իրենց գանձերը, իրենց երազները ունին»։

«Մենք ալ իբր ազգ, մեր հույսերը, մեր հիշատակները և մեր երազները ունինք, և այդ հիշատակը անշեջ պահելու համար է որ մեծ տոնը կը տոնենք։ Եվրոպացի գիտնական մը ըսած է. «Մեծ կայսրություններու անկման պատճառները իրենց մեջն են»։ Ես պիտի ըսեմ.

«Մեզի պես պզտիկ ազգերը իրենց վերականգնումի հույսերը իրենց հոգիին, իրենց սիրտին և այսօրվան պես իրենց հիշատակներուն մեջ կը կրեն» (ծափեր):