Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս հատորի մեջ մտած նյութերը առնված են մամուլից և գրքերից։ Հոդվածների մի մասի մեջ, որոնք արտատպվում են՝ Գրիգոր Զոհրապ, Մեր կյանքեն... Ժողովածուից (Գահիրե, 1945 թ․), կան լեզվական և կետադրական աննշան փոփոխություններ՝ առավելապես գրաբարյան կամ հնացած ձևերին վերաբերող, որոնք, հավանաբար, կատարել է ժողովածուն կազմողը։ Օրինակ. խնդրոց դարձված է խնդիրներու, չի պիտի ուզեն — պիտի չուզեն («Նոր լրագրությունը»), առնչություննիս — մեր առնչությունը, նմանություննիս — մեր նմանությունը, փորձերը կրնա փորձել — փորձերը կրնա կատարել («Թատրոն»)։ Մի շարք հոդվածներում որք դարձված է որոնք և այլն։ Այդօրինակ ուղղումներ կան վերոհիշյալ ժողովածուից առնված գրեթե բոլոր հոդվածներում, որոնց ցանկը բերում ենք այստեղ՝ Անբարոյական գրականություն. Հայ թատրոնի նավաբեկությունը, Աջ և ձախ, Համալսարանական կրթության պակասությունը մեր մեջ, Լեզվական խնդիր, Նոր լրագրությունը, Ուսացչական Ժողով, Երդը, Թատրոն: Լեզվական ուղղումներ կան նաև նույն ժողովածուից առնված Չինական նամականիի մեջ։

Օտար բ՛առերի, տեղանունների, օտար անձանց անունների մեջ, ինչպես աոաջին, նույնպես և այս հատորում, բ, գ, դ տառերը՝ ընթերցանության դյուրության համար, մեծ մասամբ, դարձրել ենք փ. ք. թ։ Օրինակ, բալթոփալթո (վերարկու), բառդի — փառթի (խաղաշրջան), բեշ — փեշ (քղանցք) բայ ու բաժին — փայ ու բաժին, բիես — փինս (թատրերկ), Շորենհաուեր — Շոփենհաուեր, բոսթա — փոսթա (փոստ), բոբուրի — փոփուրի (երաժշտական եղանակ), Բերա — Փերա, Գատրդյուղ — Քատըգյուղ, Գոմետի Ֆրանսեղ — Քոմետի Ֆրանսեզ և այլն։ Որոշ բառեր և տեղանուններ հեղինակը դրել է երկու կերպ, մանավանդ իր սկզբնական երկերի մեջ։ Օրինակ, քոնսոլիտ և գոնսոլիտ, Փարիզ և Բարիզ, Քամելիազարդ տիկին և Գամելիազարդ տիկին,