Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թաշ — Վերտիվեն և Դաշ — Վերտիվեն։ Թողել ենք առաջին ձևերը։ Այսօրինակ բարությունը և վերը նշված փոփոխությունները, ամենևին չխանգարելով բառի արևմտահայ արտասանությանը, կդյուրացնեն ընթերցումը մեզ մոտ, առանց որևէ չափով դժվարացնելու ընթերցումը սփյուռքում։

Ավելացնենք նաև, որ հիմա էլ գաղթաշխարհի մամուլամ և գրականության մեջ կարելի է հանդիպել Օտար բառերի այսպիսի երկկերպ գրության։

Զոհրապի՝ 1892, 1893 և 1898 թթ. հոդվածները մեծ մասամբ տպված են իբրև խմբագրական առաջնորդողներ։

Ծանոթագրությունների մեջ տեղ գտած որոշ անձանց կենսագրական տեղեկությունները կազմելիս օգտվել ենք Գ. Ստեփանյանի Կենսագրական բառարան անտիպ աշխատությունից, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը։


ԱՆՀԵՏԱՑԱԾ ՍԵՐՈՒՆԴ ՄԸ

Այս վեպը սկսել էր հրատարակել հեղինակը 1885-ի մայիսից, Երկրագունտի մեջ, սակայն հանդեսի խմբագրությունը չի շարունակում տպագրությունը։ 1886ին ամբողջ վեպը տպում է Մասիսը, իսկ 1887ին լույս է տեսնում առանձին գրքով, որից և արտատպում ենք։ Տարակույս վերցնող մի քանի բառ ստուգել և ուղղել ենք մամուլում լույս տեսածի հիման վրա։ Վեպը երկրորդ անգամ հրատարակվել է Կ. Պոլսում, 1924ին։


ՆԱՐԴԻԿ

Տպված է Հայրենիք օրաթերթում, Կ. Պոլիս, 1891 թ., իբրև թերթոն, թիվ 7ից մինչև 27ը։ Վեպը տպելուց երկու օր առաջ թերթի խմբագրությունը հայտնելով, որ պիտի լույս տեսնի Գ. Զոհրապի վերոհիշյալ վեպը, ասում է. «Հա՜րկ է այս անունը [Հեղինակի անունը] տալե հետո ըսել թե ազգային կյանքն այս վեպը որքան հրապուրիչ պիտի ըլլա»։


ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտատպվում են Գրիգոր Զոհրապ, Ծանոթ դեմքեր ու պատմվածքներ (Փարիզ, 1932) ժողովածուից։ Առաջին անգամ լույս են տեսել՝

Նախանձ, Երկրագունտ, Կ. Պոլիս, 1883, էջ 26—28
Ի սրտակտուր մահ մտերմիս Միսաք Մանուկյանի, նույն տեղ, էջ 83 — 86
Հրաժեշտ, նույն տեղ, 1884, էջ 187 188
Նարկիլեն, Մասիս, Կ. Պոլիս, 1899, թիվ 12
Լուսնալու դեմ... Մասիս, Պ. Պոլիս, 1899, թիվ 12
Անծանոթը, Մասիս, Կ. Պոլիս, 1900, թիվ 7