Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈԻՂԵՎՈՐՈԻԹՅՈԻՆ ՄԸ ՀԻՇԱՏԱԿՆԵՐՈԻՍ ՄԵՋ

1. Հայր Արսեն—խոսքը Արսեն Բագրատունու մասին է։

2․ Թերզյան — խոսքը Թովմաս Թերզյանի մասին է։ Տես Ա. հատորի ծանոթագրությունը։

3․ Թղլյան Սրապիոն (1838—1919) — թատերագիր, թարգմանիչ։ Ծնվել է Կ. Պոլիս։ Երկար տարիներ եղել է ուսուցիչ։ Գրեք է մի շարք թատրերկեր, որոնք, մեծ մասամբ, մնացել են անտիպ («էլեոնորա», «Տիգրանուհի», «Գնել և Փառանձեմ», «Կայեն և Աբել», «Կաբինն», «Կույրն Տիրան», «Արա Գեղեցիկ», «Մեծն Տրդատ», «Արշակ Բ.», «Գարեպին Ռշտունի» և այլն)։ Թարգմանել է մի շարք թատրերկեր («Արյան բիծ», «Արքայն զբոսնու», «Երկու հիսնապետք», «Լիոնի սուրհանդակը» և այլն)։

4. Սեթյան Հովհաննես (1853—1930) — բանաստեղծ։ Հրատարակել է բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ՝ Հուզման ժամեր, Արշալույսեն վերջալույս և այլն։

5. Պերպերյան Ավետիս — հայտնի հայկարան, ուսուցիյ, երկար տարիներ պաշտոնավարել է Պոլսի հայկական դպրոցներում։ Գրել է Հայոց պատմություն աշխատությունը, որը փաստորեն շարունակությունն է Չամչյանի Պատմություն հայոց եռահատոր աշխատության։

6. Արփիարյան Տիգրան (1854—1914) — հրապարակագիր։ Արփ. Արփիարյանի եղբայրը։ Աշխատակցել է Մասիս և Արևելք պարբերականներին, որոնք խմբագրել է հետագայում։

7. Ատրունի Պետրոս (1862—1922) — ուսուցիչ, խմբագիր, թարգմանիչ։

8. Ներշապուհ Գաբրիել — Կ. Պոլսի Օրթագյուղի Թարգմանչաց վարժարանի ուսուցիչ։ Գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են 1893 թ., Գարնան շողեր, աշնան ցողեր խորագրով։

9. Միքայելյան Սիմոն (1826—1878) — հայտնի մաթեմատիկոս, ուսուցիչ, կազմել է դասագրքեր։

10. Անդիներուն — խոսքը Մխիթարյանների մասին է։


ԲԱՐԵՐԱՐԸ

Այս ակնարկի հերոսը հավանաբար ունեցել է որոշակի նախատիպ, թերևս գրված է որոշակի անձի մասին։ Լույս է տեսել 1898ին, երբ հայ մամուլում Տ. Գարակյողյանի կտակի հարցը և ժառանգորդների խարդախությունները, կտակի գումարը իջեցնելու փորձերի խնդիրը դարձել էր բանավեճի առարկա։ Զոհրապը, որ այդ ժամանակ Մասիսի խմբագիրներից մեկն էր, գրում է Ետ տվեք օրհնությունները խմբագրականը («Մասիս», թիվ 99), որը, ինչպես ասում է ժամանակակիցներից մեկը, «ռումբի մը տպավորություն կը թողու»։ Մի քանի շաբաթ հետո Զոհրապը գրում է երկրորդ խմբագրականը՝ Պատասխանատուն վերնագրով (թիվ 122), որի մեջ մեղադրում է Գարակյոզյանների