Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փեսա ոմն փաստաբան Հակորոֆին։ Սա Տ. Գարակյոզյանի կտակը կազմեի էր այնպես, որ խարդախությունների դուռ մնա ժառանգորդների համար։ Հակոբոֆը պատասխանում է մի նամակով։ Մասիսը հրատարակում է այդ նամակը (թիվ 125)։ Հաջորդ օրը Զոհրապր դրում է դրա պատասխանը՝ Համոզումիս մոզումիս վերնագրով (թիվ 126). որի մեջ Հակորոֆի նամակը համարում է «ծփծփուն խոսքեր», «մշուշի մեջ ծալլված պատասխան մը»։ Զոհրապի դրած այդ հոդվածները այնպիսի ուժեղ տպավորություն են թողնում, որ գրաքննությունը հարկադրում է վեճը դադարեցնել։ Զոհրապը տարբեր ժամանակներ դրած մի քանի հոդվածներում առհասարակ դատապարտում էր կյանքի վերջին վայրկյանին «բարերարություն» անելու սովորությունը, և այդ միտքը արտահայտված է Բարերարը ակնարկի մեջ։


ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ

1887

ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Զոհրտպը լավ գիտեր Իզմիրը (Զմյուռնիա) և մի քանի անգամ, տարբեր առիթներով անդրադարձել է այդ՝ անցյալում հայաշատ ծովեզրյա քաղաքի հայ կյանքին, որը չափից ավելի ենթակա էր ֆրանսական մշակույթի, ինչպես և աշխարհակալական շահեր հետապնդող այլ ազդեցությունների և զգալի չափով կանգնած էր խորթացման, ձուլման թեք զառիվայրին (տես՝ «Իզմիր» հոդվածը), և պատահական չէ, որ Ոսկանների, Մամուրյանների, Կոստանդյանների, Չիլինկիրյանների, Նուպարյանների սերունդից հետո, հայ մշակույթով զբաղվող այդպիսի սերունդ չառաջացավ։ Իզմիրը ուներ բավական զարգացած արդյունաբերություն և, ինչպես դրել է Զոհրապը 1913 թվականին Հայկական հարցը վավերագրերի լույսի տակ խորագրով ֆրանսերեն աշխատության մեջ, նրա մեծագույն մասը հայերի ձեռքին էր, ուստի իզմիրցի հայերը կարող էին նյութապես օգտակար լինել բնաշխարհի հայության կրթական գործին, որով խիստ շահագրգռված էր Զոհրապը նաև իբրև Միացյալ Ընկերության (որի նպատակն էր գավառում դպրոցներ բանալ) գործուն ղեկավարներից մեկը։


1892

ՄԵՐ ՄԱՍԻՍԸ

Մասիս դրական հանդեսի հրատարակման առթիվ խմբագրության ծրագրային հայտարարությունն է, որ դրել է Ջոհրապը, թեև ստորադրված է «Խմբագրություն» (տես՝ Հրանտ Ասատուր «Դիմաստվերներ», էջ 217)։