Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րել։ Վախել միք, ելի մեր հին տունը կգնանք...Քաղաքում մեր գյուղացիներից շատերը կային, վորոնցից յես, իհարկե, ամեն ինչ իմացա, տեղեկացա, ու գլխիս կրակ թափվեց...միքանի բեռն ալյուր առա ճամպեցի դեսը, վաղը այստեղ կլինի կարավանը...» ։


«Բա ասում եյին դու մեռել ես»,—հանկարծ մեծ յեղբորորդին դարձավ Վահանին, հետաքրքրությամբ խաղալով նրա չայն կուրծքը զարդարող խաչով ու մեդալնեով։


-Ճշմարիտ, շատերն են այդպես կարծել — պատասխանեց Վահանը, —-բայց աստված ինձ պահել ե ու պահպանել։Ղրդ ե, գերի ընկա, ոտարություն քաշեցի ու փախա , բայց ո՞վ կկարծեր, վոր այդ անցքը չափազանցեցրած , մեծացրած ձեզ կհասցնեյին... Ինձ պարգևատրեցին... ա՜յ, տեսնո՞ւմ եք,—ասեց նա մատը կրծքին դնելով ու շքանշանները նշանց տալով։


«Վաղը կտեղափոխվենք ելի մեր տունը,—ասեց հատ-հատ դաճելով Վահանը։— Տունը Բռեմիցը կառնե՛մ...Բավական չեր գողացածը ու արածը հանգամանքներից ոգուտ քաղելով լիրբը խլել ե մեր տունը... Բայց հետ կտա...»։


-Մեր տո՜ւնը... հծծաց դառնությամբ ծերը, — պապերից ինձ մնացած տունը, վորը թոռներիս համար պարտական եյի թողնելու, տունը, ուր հիմիկ տերություն ե անում ուրիշը... «Ու տնտիկնություն ե անում Անուշը»,— վըա բերեց Սապետը։


Վահանը մի դառն ա՜խ քաշեց, գլուխը ծռեց, պլպլող աչքերը ջրակալեցին, ու արտասուքի յերկու խոշոր կաթիլներ թերթերունքներից կախ կաթեցին տափին։


—Անուշը ինձ չսպասեց,—փսփսաց Վահանը դառնությամբ։ «Սպասում եր խեղճը, բայց հավատացրին, թե դու մեռել ես ահեղ կռվի մեջ,— պատասխանեց մեղմությամբ Թանան-ապերը։ — Իրան սպանում եր խեղճը, մինչև անգամ ուզեց ինքնասպանություն ել գործել...


— Ախ, Բռե՜մ, վորտեղից յեկար դեմ ընկար մեզ,—Վահանը ատամները կրճտելով։


Թանա.* ապերը վոչինչ չասեց, այլ կարծես հանցավորի պես մի թառանչ քաշեց գլխակոր. թառանչ քաշեցին և մնացածները։


-Ե՛հ, անցածն անցավ— ասեց Վահանը Միքիչ հետո.—ամեն բան աստծո ձեռքին ե... բայց վո՞նց են Մակի-ապերը, Հուռի աքիրը...


«Մեպ պես սոված, տկլոր...»: -Խեղճե՜ր,—հառաչեց Վահանը.—բայց այսոր ձեր ու նրանց սովածության ու գրկանքների վերջին որն ե։ Դե դուք հանգստացեք, յես գնամ նրանց տեսություն։