Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Աստված իմ, ասաված իմ,— թոթովում եր հարսը, սիրտը բերանին դեմ ընկած.— հալածակ յեղա, լեղապատառ յեղա...»։


— Ի՞նչ եր, ի՞եչ,— նորից հարցրեց զարմացած ծերը։ «Հետ ե յեկել, հետ ե յեկել, — հծծաց հարսը, — հետ ե յեկել, վոր մեզ տանի»։


— Ով, ի՞նչ, — հարցրեց ծերը վեր քաշված։


«Վահանը», — կակազեց հարսը դողդողալով:


— Քո ծուխը վարարի,— հծծաց ծերը թառանչ քաշելով ու ձեռքերը թույլ թույլ վայր թողելով.— մեզ սրտաճաք արիր։ Այն աշխարհից յեկող չի լինում։ Վահանը հիմիկ յերանության աշխարհումն ե, ուր սով չե զգում, ցուրտ չե զգում...


«Չե, չե,— պնդում եր հարսը ուսովը հետ մտիկ տալով ու վախվախելով սկեսուրի կողքն անցնելով,— կուլովս ընկավ, անունս տվեց, ասեց «Սապևտ»... հետ ե յեկել մեզ տանելու, մեր վերքն ե հիմիկ...»:


— Սովից միտքդ պղտորվել ե, խեղճ հարս,— փսփսաց ծերը գլուխը քաշ գցելով։— Արթուն-զարթուն դելն ենք տալիս, — շարունակեց նա, կարծելով թե հարսը յերկարատև սովածությունից բանդագուշանքի մեջ ե ընկել:


«Չե, — ասում եր մի բերան քիչ սրտապնդած— հարսը. նա յե, ուզում եր ինձ գրկել, տանել, զոռով պրծա... աչքերը պողի պես եյին, սուր յեղունգները մսումս մայր մտան... Տես վոնց ե փղձկում։


— Վահան, Վաահան, վորդի,— աղաղակեց ծերը խեղդվող ձայնով ու չորացած բազուկները կարկառելով, ու նույն րոպեյին հսկա ոտարականը «հայր, հայր» գոչելով ընկավ Թանան*-ապոր գիրկը և իր ուժեղ բազուկներով սեղմեց թուլացած ծերին իր կրծքին, համբուրելով նրա յերեսը, մորուքը, ձեռքերը, հետն ել կրկնելով. «Կենդանի յեմ, հայր, կենդանի մարդ, վոչ թե մեռած հետ յեկած, քո Վահանն եմ, քո պանդուխտ վորդին»...


«Բռեմը վոր գալդ իմանա՝ սրտի հիճուկից կսատկի»,— նկատեց Սապետը կատակով։


«Բռեմը,— թառանչ քաշեց այլայլված դեմքով Վահանը.—յես վաղը նրա վային պիտի նստիմ... ախ...»:


Վահանի վիշտը ծանր տպավորություն թողեց բոլորի վրա յել: Սապետը չգիտնալով մատնահարել եր նրա սրտի վերքը:


— Վորդի, քեզանից հետո շատ նեղություն ու շատ զրկանք քաշեցինք,— խոսք գցելու համար ասեց ծերը։


«Գիտում եմ, ապեր, բոլորը գիտում եմ,— թառանչ քաշեց Վահանը։— Տեսնում չե՞ք, վոր ձեր բնակարանի տեղն ել եմ սովո-