Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մեր աղի քյալլեն (գագաթ) վողջ կենա, վանքցոնց կհրամայի, ձեռաց պսակի հրամանը կառնի, պարսեցավ մյուս խոսակիցը։


Կարծեմ հիմա հասկանալի յե թանկագին հյուրերի ով լինելը. առաջինը Ո. գյուղի ավագ յերեցն եր՝ մեզ հայտնի տեր. Սուքիասը, մյուսը՝ ինքը տանուտեր Խուդոն։


Տանուտերի կապերը Բալասան աղայի հետ մեղ քաջ ծանոթ են, բավական ե իմանալ, վոր տերտերի ավագ քահանայությունը, խառա փիլոնը և թավշյա կամիլավկան Մելնիկովի միջնորդությանց արդյունքն եր, և ահա մենք կտեսնենք, վոր Վլադիմիր Նեստորիչը մի ձեռքով բռնած ունի Ո. գյուղի հոգևորական և աշխարհական իշխանությանց ներկայացուցիչներին՝ կարևոր ժամանակն յուր ոգտին պետք ածելու համար։ Սակայն խոստովանվում եր Բալասան աղեն, վոր հաճախակի տերտերի հմտությանց դեմ ինքը տեղի յե տալիս։


— Հիմա հսկացար, Բարսեղ, վորդյակս, թե աղջիկդ սրա տղին տալով՝ ինչպես մարդի շվաքի տակե ես մտնում. ուրիշները փող կմսխեյին ու եսպես չհաս չեյին կարող գլուխ բերել, իսկ հիմի վոչ տանուտերի և վոչ քո քսակից մի կոսչեկ չի գնալ, Բալասանի աղեն կամեցավ թե չե, են որը պսակիր։


— Ախպեր, յես վոչ աղջիկ ունիմ Խուդոյի տղին տալու, վոչ կաշառքներ մսխելու հոգս քաշեմ. յես մի անգամ հաստատ խոսք եմ տվել Գալոլի տղին, աստված իրան արժանի անի. ես ել ձեզ ասեմ, վոր դեռ նշան չենք դրել, բայց գյադեն (տղայն) կապը կտրած շան նման ամեն գիշեր ներս ա ընկնում. դե ղորթ ա, քչփչոցից ավել բան չկա միջներին, համա ձեզ լայաղ չի (վայել չե) ուրիշի շունչը շնչին առած աղջկանն ուզել. մերն յերդում կրազե ա ընկնում, միայն յես չեմ հավատում, վոր մի հետ ելա աղունիկների պես իրար գուրգուրած, կտուց կտցի քսած չըլնին։


— Հեր որհնած, հիմի ազափ տղեքը վորբևերի կնիկ են առնում չեն ամաչում, քո պաչած աղջիկը տանուտերի տղի կատիկին դեմ կառնի։


— Տերտերը շատ ուղիղ ա ասում, մեզ հաճո յա, հաստատեց տանուտերը։


— Շատ ել ձեզ հաճո յա, բայց իմ սրտովը չի, յես Գալոյի Սամփսոնից աղջիկ չեմ հանիլ։


— Կփոշիմանես, Բարսեղ, սպառնաց Խուդոն։


— Աստված ինքը վոչ փոշիմանություն տա, շատ անեք բաղերս պտի քանդիլ տաք, հնձանս պտի կրակեք, վոնց վոր խեղճ