Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գալոյի գլուխը բերիք. գնացեք, արեք, Գալոյի տղեն աղջկանս իմ մլքերի սիրու ձի ուզում, նա ակլոր դուս կտանի, մենք ել շատվոր չենք, մի տեսակ որերս կմթնացնենք, ընչանք Սամփսոնի ձեռի հողին կարժանանանք։


— Շատ ես սիրում Սամփսոնին, խորամանկ հարց տվեց տեր Սուքիասը։


— Աչքիս լսի պես:


— Նա յել քու աղջկանը չի կարող առնել։


— Ո՞ւմնից կվախենա։


— Վոչ ովից։


— Դու չես պսակիր գործակալին իրան կկանչեմ։


— Տեսնենք։


— Բաս, աջիդ մեռնիմ, վեր կացեք, վոնց վոր յեկել եք գնացեք, հավաքեցեք ձեր բերած նշաններն ու ուրիշի դռնովը ներս մտեք. յես իմ փեսեն ունիմ, Սամփսոնի կտրած ղունկը հազար տղի հետ չեմ փոխիլ:


— Վեր կաց գնանք, տանուտեր, ասաց տերտերը, պարզ յերևում ե, վոր սա յել բանի մեջ խառն ե, ապա թե վոչ՝ մարդասպանին, արենկերին ով ե գժվել աղջիկ տա։


— Ինչ ես ասում, տերտեր։


— Հանի, տանուտեր։


Տանուտերը ծոցիցը հանեց մի թերթ քառածալ թուղթ:


— Եդ ինչ թուղթ ա, շփոթված հարցրեր Բարսեղը։


— Առ կարդա ու իմացիր, առաջարկեց տերտերը։


— Յես վոր կարդալ իմանայի՝ որինավոր մարդ կլինեյի։


— Ուրեմն լսիր:


Քահանան սկսեց բարձրաձայն կարդար.—Մենք մեր աչքովը տեսանք, վոր Ասո Դոնդարովի սպանողը Սամփսոն Գալուստովն եր ե վոչ թե Հայրապետ Դվակոթովը։ Հայրապետն այդ որը գյուղումը չեր, նա բամբակ եր տարել Յերևան ծախելու։ Մենք մեր ասածն յերդումով կհաստատենք։


— Եդ գիր տվողներն ով են, գունատված հարցրեց Բարսեղը։


— Ով իր աչքովը տեսել ա ու եստեղ ձեռք քաշել, գլավնու փեչատովն ել զավերնի արել (տանուտերական կյանքով վավերացնել), պարծեցավ Խուդոն. տեսնո՞ւմ ես հիսուն հոգուց ավել են. են որը դատարանումն ինձ խեղդում եյին, յես Սամփսոնին խեղճ եյի գալիս, չեյի ուզում հաստատեմ, նրանք դատարանը գլխներն եյին առել, քիչ եր մնացել՝ խեղճ գրագրին վոտնատակ եյին տալիս, վոր գավերնին միքիչ հետացրեց. թե չես հաստատիլ, ասում եյին մենք կտանենք նաչալնիկի իրան փեչատը դնիլ կտանք, քեղ վրա