Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա ձեռքով նշանացի խնդրեց տերտերից նստել, իսկ ամուսնույն ներս կանչեց։


— Գնա, գնա, տես խնամի Մարգարիտն ի՞նչ ա ասում, դարձավ քահանան դեպի Բարսեղը, դա տասը քեզ չափ խելք ունի, դրա խոսքին լսիր, մենք կսպասենք։


— Տունդ քանդվի, դուռդ շարվի, այ մարդ, մենք կորած ենք, եստեղ արնքի (արյան) բանատեղ ա դառնում. գնա մի տես քո գլազմի վրա (պատշգամբ) ինչ կա. լավ՝ վոր թխկոցի ձեն լսեցի, դուս ելա աչքովս տեսա ու յեկա են ճարը կտրածի աղջկանը ղրկեցի։


Կնոջ կցկտուր խոսքերից Բարսեղը վոչինչ չհասկացած՝ կամեցավ անձամբ հասու լինել պատշգամբի վրա կատարված յեղելությանը. բայց ել կարիք չմնաց գնալու, ահա Սոնան բաց դաշույնը մի ձեռքին, մյուսով ներս ե քարշում սարի պես տղամարդին Սամփսոնին։


Նա Սամփսոն չեր, յերկու տարեկան թոթովախոս յերեխա յեր, վորի ձեռքը բռնած՝ կարող ես ցանկացած տեղդ քարշ տալ. մանուկը վոչ ույժ ունի քեզ դիմադրելու և վոչ լեզու՝ իր տհաճությունն արտահայտելու. նա միայն լացով ե հասկացնում յուր կամքը. մեր Սամփսոնը, ներկ ա րոպեյին, այդ միակ հատկությունից ել զուրկ եր, վոչինչ դիմադրություն, վոչինչ լաց կամ խոսք. և ինչ եր զգում խեղճը, վոր սրտի ցավ հայտնել կարողանար. Սամփսոնը մի անբան, տնային անասունի, քան բանականի յեր նման, քթի ծակերից պարբերաբար դուրս փչած շնչի տուրևառության հեծկլտանքն եյին միայն կյանքի նշույլներ տալիս։


— Ես ի՞նչ ա, ուզում եր ձայն արձակել Բարսեղը. բայց Սոնան ընդհատեց. նա ձեռքը բարձրացնելով՝ հասկացրեց հորը լռել, իսկ ինքն յուր քարշ տված ելակին, կամ ավելի հարմար ասենք, առարկային նստացրեց մի անկյունում։


— Ձեն ու ձուն չհանես, տեղիցդ չշարժվիս, թե չե ասածս ձեռաց կկատարեմ, հրամայեց աղջիկը՝ իբրև մի մայր, վոր պատվիրում ե յերեխային լռել, ապա թե վոչ՝ հայրիկին կասի, նրան սյունիցը կկապի, մինչև յերեկո քաղցած կպահի։


— Ափու ջան (հայրիկ), չոքեց Սոնան հոր առաջին, վոտիդ տակին մատաղ, գնա եդ մարդկանցը խոսք տուր, բելգյահը (իջան) վեր կալ:


Սամփսոնն իրան թափ տվեց. մինչև այդ րոպեն նրա բաց աչքերն ու բերանը վոչ մի կենդանության արտահայտություն չեյին յերևեցնում, մի ապուշ եր, մի անշունչ արձան եր, վորի հայացքն իր հրամայողի յերեսից չեր հեռանում, իսկ այժմ նորա գլուխը