Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յել գանգատ կանենք, թե Գալոյից կաշառք ա կերել։ Յես ել վախեցա ու ձեռք դրի։


— Ա՛յ ձեր տունը մահ մտնի՛, վիզը թեքեց Բարսեղը, դուք վո՞նց եք անմեղ մարդի արյունն ընկնում, խեղճ Գալոյի տունը քանդում,հերիք չեր տունը կրակեցիք, տասը տարեն տնկած բաղն եք հետ խլում, հիմի յել աչքի սև ու սպիտակը մի տղեն ա, ուզում եք նրա վային նստիլ ձեր չար մտքերի համա՞ր։ Տերտե՛ր , քո անտոնական կարգին կապված ըլնե՛մ, թե սուտ ասեմ, են գիջերն աքլորն յերեք բերան կանչել եր, վոր Սամփսոնն աղջկանս հետ մեր գյազմումը (սլատշգամբ) փսփսում եյին։


— Եդ ա, վոր աստված ել գլյխին բարկացավ, աչքը հանեց ե. նա ի՞նչ իրավունքով դեռ նշան չտված՝ ուրիշի աղջկա անունը կոտրում եր. աղջիկը վոր կա, անկատրիլ ձմերուկ ա , ձեռք տալ չի ըլնիլ, նեղացած ըեդհատեց տանուտերը։


— Ախպեր, նշանս վորն ա, մեջը ջհասություն չկա, յերեխեքն իրար սիրել ենy, մի որ ել պսակվելու յեն. իր ապրանքն ա, թող ենքան գզգզվին, վոր բեզարեն։


— Դե թող ըստուց հետո գզգզվին, սպառնաց տանուտերը. քանի որ ա՝ ես թուղթը ծոցումս պահում եմ, լապորտ (հայտարարություն) չեմ գրում նաչալնիկին, Սամփսոնին խեղճ եմ գալիս, բայց վոր բանն եստեղը հասավ, ինչ ես խորհուրդ տալիս, տերտեր։


— Ի՞նջ պետք ե խորհուրդ տամ, ինչ վոր անցյալ որը Բալասան աղեն քեզ հրամայեց, պարտական ես անել։


— Քեզ հավատացնում եմ, Բարսեղ, ասաց Խուդոն, մեր ազեն Սամփսոնի համար շատ ցավեց, բայց վերջը խորհուրդ տվեց, վոր տանի յեղելությունը քեզ գլխի քցեմ, նշանը վերցնեմ, գամ քեզ մուտ, ես թուղթն ել ցույց տամ. թե նշանս վերկալնես, մի հնարքով Սամփսոնին ազատենք, թե չե, որն եգուց կռները կապեմ քամակիդը, յերկու ղարավուլի (պահապան) առաջն անեմ, ղրկեմ նաչալնիկին։


— Դու յել կանես ելի։


— Լիսը դեռ չբացված։


— Ել լուսանալուն ընչի յես սպսում, առաջարկեց տերտերը, քո տեղակ լինեմ, այս րոպեյիս բռնել կտամ, չես տեսնում, մեր պարոն Բարսեղը ձեռաց կփախցնի: Յեվ քահանան վեր կենալ ձեվացրեց,


Հանկարծ մյուս սենեկի դուռը լւացվեց և Բարսեղի կնոջ գլուխն յերևեցավ։