ներով, հանդիմանությունով, նախատինքով, վերջապես սուր սուր մասալներով ու կատակով: Բայց Ավետիքի կրթության այս ձևը վոչ միայն չուղղեց Արությունին, այլ, ընդհակառակն՝ ավելի ևս գրգռեց նրա ինքնասիրությունը։ Նա տեսավ, վոր վոչ վոք իրան խելոք չի համարում , ինքնապաշտպանության դիրք բռնեգ, սկսեց իննքն իրան գովել, իրան խելոք համարել, իսկ բոլոր մնացածներին՝ մանավանդ իր հորը, անխելք և հիմար: Այս մի անակնկալ հարված եր, մի սաստիկ զարկ, վոր չեր կարող տանել վոչ մի հայր, ուր մնաց թե Ավետիքը։
-Սա իմ աղան չե, ասաց Ավետիքն իր կնոջը։
— Թե վոր քո տղան չե՞, ասաց կինը այնպիսի մի ձայնով,
վոր ազատ չեր յերկյուղի ազդեցությունից,- թե վոր քո տղան
չե՞ , հաբա ինչո՞ւ յե նման անկոտրում, քեզ նման իր ասածի.
— Դրա մեղավորը դու յես. դու գովում ես իրան, նա յել
յերես ե առնում, ել հետը խոսել չի լինում։
— Ինչո՞ւ չեմ գովիլ. աչքումս մազ ե բսել, մինչև նա մեկ
սև ու սիպտակ ե սովորել. ո՞վ ե նրանԻց ուսումով, նրանԻց շնորհքով։
— Մեկ դո՛ւ յես շնորհքով, մեկ ել նա։ ՄԻ յերկու տավար ե
տանում հանդ, կեսն ե հետ բերում. եդ չե՞ դրա շնորհքը...
— Թե վոր ուզում եյիր տավարած շինես, ել ո՞ւր եյիր կարդացնել
տալիս. ո՞վ ե անում իր չսիրած բանը, վոր նա անի. նրա
ուշքն ու միտքը իր գրի, իր ուսումի վրա յե. ուրիշ վոչ մի բան
նրա աչքին չի յերևում. շատերն են ուզում, վոր նրա պես վորդի
ունենան, բայցաստված նրանց թողած՝քեզ ե տվել...
-Ինչի՞,յես ի՞նչ եմ արել նրան. հո չեմ հանել. ինչքան
կարողացել եմ, ուսում եմ տվել. ել ի՞նչ ե ուզում ինձանից։
— Են ե ուզում, վոր ասում ե, յես իմ կարդալս, իմ ուսումըս
դեռ չեմ վերջացրեր ինձ ոգնեցեք, ասում ե, մինչև յես իմ
ուսումս ավարտեմ...
— Ա կնէկ, քո խելքն ել ենքան ե կտրում, ինչքան նրանը։
Ուսումը կավարտվի՞, ինչ ես խոսում։ Ուսումը վոր կա, մի ծով
ե, վոչով չի կարող նրան հատացնիր ամեն մարդ ինչ աման վոր
ունի, ենքան կհանի նրանից։ Հիմա դրա ամանը վոր լցվել ե, յես
ինչ մեղավոր եմ, թող մեծ աման եր ունեցեր մեծ ուսում ել
կստանար։ Վերֆապես յես աղա չեմ, փողատեր չեմ ինչքան իմ
կարողությունս ինձ թույլ ե տվել, յես ել իմ վորդուն ենքան եմ
ուսում տվել, ավելի կարողություն չունիմ։ Մեր գեղումը վոր
հայր ե՝ ինձ չափ չասեմ՝ իմ կիսի չափ ուսում տվել իր վորդուն...