Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՆԻ ՅԵՎ ՆՈՐԻ ԿՌԻՎԸ


Մայրական սերը ամեն մի զգացող մարդի հայտնի յե։ Արությունը գլուխը դրավ իր մոր գոգումն ու լռեց։ Մայրը գթառատության արտասուքն աջքերին սկսեց շփել վորդու գլուխը, վորով մի քաղցր քուն բերավ նրա վրա։ Սայլն ել որորոցի պաշտոն եր կատարում յերեխայացած Արությունի համար և անընդհատ որորում եր, մինջև հասան տուն, վոր շատ հեռու չեր:


Արությունը վայր իջավ սայլից, համբուրեց հոր ձեռքը։ Հայրը շատ ուրախացավ, բայց սանձելուվ իր ներքին հուզմունքը, «աստված պահե քեզ, վորդի», ասաց նա վարդապետի վոճով, վորովհետև համբուրելու սովորություն չուներ, այդ մեղք եր համարում նա։


Արությունը մնաց գյուղումը։ Յերեք որից հետո նա այլևս հյուր չեր։ Այն փաղաքշանքը, վոր նա վայելեց իր հորից, մի րոպեյական զվարճություն եր, չեր կարող յերկար տևել։ Նրան հարկավոր եր, ինչպես տան մեկ անդամի, վորևիցե կերպով ոգտակար լինել, վոր իր կերածը կորած չհամարվեր: Նրա անելիքը շատ ծանր չեյին լինելու. պետք ե գոմը քերեր, ձին տաներ ջուրը, տավարին դարման տար, փայտը կտրտեր: Այս կատարեց նա։ Հետո հարկադրվեցավ գնալ այգին մշակել, անտառից փայտ բերել, շինության համար՝ գերան, քար, ջուր: Բայց ուր վոր գնում եր, ինչ վոր անում եր, առանց մի վնասի չեր վերադառնում, կամ ձեռքն եր կտրած լինում, կամ վոտքը ցավցրած, յերեսը չանգռած, մի բան կորցրած, սայլը շուռ բերած կամ կոտրած, յեղը կամ գոմեշը փախցրած կամ կորցրած։ Սկզբումը հայրը չեր բարկանում այս անհաջող հանգամանքների վրա, ասում եր՝ «Դեռ խամ աչառ ե, յեդը կդառնա». բայց տեսնելով՝ վոր հետզհետե վնասներ ավելի յե բերում, առածը փոթեց, ասելով՝ «Մինչև աչառը յեղ կդառնա, տերը խոզ կդառնա»։ Ուստի մտածեց վերջ դնել այս դժբախտությանը նորինորո խրատելով Արությունին Խիկարի խրատ-