Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիգրանը, վոր ամենից ուժեղն եր, վրա ընկավ յեղբոր խանչալին և դարթու տալով պոկեց խանչալը քամարի հետ միասին և նրան զինաթափ արավ: Ավազն սկսեց ոգնություն կանչել բղավելով,— Հայ, հասեք, ինձ սպանում են:


Սմբատը մնացել եր տեղն ու տեղը սառած. չգիտեր ինչ աներ։ Բայց Ավագը մի կողմից ոգնություն եր կանչում, մյուս կողմից մյուս յերկու յեղբայրներին հարվածներ տալիս։ Նրանք ել ռանց զարկելու վոտ ու գլխից բռնեցին և դուրս շպրտեցին։ Դուրս արին և Մարպողոսին ու դուռը կողպեցին։ Մարպողոսը փախավ. իսկ Ավագն սկսեց դրսից ապակիները կոտրատել և բոլոր դրացիներին իր դլխին հավաքել: Գտնվեցին չարերի մեջ և բարի մարդիկ, վորոնք հեռացրին Ավագին, վոր դուռը կտրած և կացինը ձեռին սպասում եր, վոր դուրս յեկողի գլուխը ջախջախե: Հավաքվածներից շատերը յերբ վոր լսեցին, թե վոչ վոքի վնաս չի յեղել, շատ տխրեցին։


— Գիտես ի՞նչ ասեց ինձ Արմենակը, դիմեց իր ամուսնուն՝ Սմբատին Վոսկեհատը. յես չեմ կարծում, ասեց, վոր Սմբատը կարողանա գյուղումը մնալ (Արմենակը Սմբատի ընկերն եր)։ Կմնայի առժամանակ միայն, քանի վոր հոգնած ե, հուսահատված ու գզված։ Բայց հենց վոր կազդուրվի, ինքն իրան առողջ զգա, կըսկըսի վոգևորվել. այդ վոգևորությունը նույնպես բավականություն կպահանջե։ Սմբատը ֆիզիկական պարապմունքի համար չի ստեղծված, այլ մտավոր ու բարոյական. ֆիզիկական պարապմունքը կավելացնե միայն նրա յեռանդը և կմղե նրան դեպի իր իսկական կոչումը։


— Արմենակի գալը ինձ վրա լավ ազդեցություն ունեցավ, ասաց Սմբատը։ — Ավագին չի կարելի մեղադրել։ Նա բաժանության մեջ արդարություն ե վորոնում և վոչ իրավունք։ Մենք ժառանգության իրավունքով ենք պահանջում մեր բաժինը, իսկ նա բնազդաբար այդպիսի իրավունք չի ճանաչում, այլ իբրև յեղբայր, մեզ պես ապրելու միջոց ե պահանջում: Նա իմանում ե վոր մենք առանց յերկրագործ լինելու յել կարող ենք ապրել, իսկ ինքը ապրելու ուրիշ միջոց չունի։ Յես կհամոզեմ յեղբայրներիս, վոր մեր ունեցածի ամբողջ կեսը նրան տանք, իսկ մյուս կեսը մենք յերեք բաժին անենք։ Բավական ե մեզ մի յերկու սենյակ քնելու համար, մի կտոր այգի և մի կտոր հող, մնացածը աստված վողորմած ե։ Արդար բաժանություն անելու վոչ մի հնտրավորություն չկա։ Արդար բաժանություն վոր լինի, ել աշխարհումս աղքատ