Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԵՎՈՆԻ ՎԻՇՏԸ

(Հատվածներ պոեմից)

ՆԱԽԵՐԳԱՆՔ

* * *


Ժամանակակից գրում եմ լեզվով,
վոր ամենայն մարդ կարդա, հասկանա,
վոր նա չնայե ակնոցներով,
վոր յուր սեփական քննությունը տա,—
կյանքը ինձ ասաց. Մանուկ քեզ դափնի,
գնա նոր խոսքով բան մի զրուցել,
և լաբիրինթոս մութ գրվածների
հանցանք համարիր ազգիդ նվիրել։
Յեվ յես հնազանդ այդ առողջ ձայնին,
չկամիմ նմանիլ անառակ վորդուն.
զոհում եմ գրիչս կենդանի լեզվին,
վորքան ձեռնհաս իմ կարողություն։
Մանուկ հրաշագեղ, թոթով վոգելից,
դու աշխարհաբառ մեր սրտի թարգման,
դու մեզ հարազատ ծննդյան որից,
թող քեզ նախատեն մարդիկ հնության։
Անխռով եմ յես, յեթե իմ վերա
ամբաստանության գան դիզվեն բեռներ.
յերբ են բան տեսել, ինչպես վոր նա կա,
ճշմարտութենից վշտացած աչքեր։
Կորիր, չարասեր: Լռի՛ր, ամբարիշտ.
յես պիտի ճեղքեմ քո նենգ մեքենան,
պիտի խորտակեմ սրտիդ սատանան,
պիտի ժամանեմ յես նավահանգիստ։
Վոչ քեզ, ով մուզա, բարձր Ոլիմպից
կանչում եմ այստեղ, հողանյութ յերկիր,
դու ինձ մի հյուսիր պսակ դափնիքից.—
այն քնարներին կիսաթել շնորհիր.
իմաստակների ցնդած ուղեղին