Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


դեռ ունիս ազդել թովիչ զորություն,
հաշի՜շ, ով մուզա,—թող թևավորվին,
թեղ հարբեն — հետո ի՜նչ ճարտարություն։
Առասպելական կեղծյալ տիտաններ
թող իսկականի ընդունին պատկեր,
հրեշների շարքն յերևութանան,
և բոլոր ցնորք լայնափոր հնության։
Վեհափառ սագեր, քնար լարեցեք,
վոչ ձեր պապերը Հռոմ փրկեցին.
առանց հանաքի զուռնա փչեցեք,
թող աշխարհ լսե, թող փառք տա յերգչին
Ծաղրածուների գործերն ցավագար,
աղաչում եմ յես, ժամ մի դադարեն,
վորոնք համոզմունք, ուխտյալ գաղափար
այսոր պնդում են, վոր եգուց հերքեն.—
անտաշ մրողներ, վոր գարշ քսություն
հանապազ ունիք ձեզ հաղորդակից,
կապեցեք սակավ ձեր սողուն լեզուն,—
առավել ոգուտ ունիք դորանից։
Անցցավ ժամանակն յերևակայել
ավազուտ դաշտում դալար ծաղիկներ.
և դադարեցիք ցնորաբանել
հայլի մեծության վոսկի յերազներ։
Մեք խավարի մեջ մինչև գլուխս թաղած,
կամինք հասանել յերկնի բարձրություն,
մեք բարոյապես անչափ հետ ընկած,
ծխում ենք մեզ խունկ ու հարգո անուն։
Մեք զարմանում ենք և ծափ ենք տալի
վոր հայը զարթեց յուր յերկար քնից.
բայց մեք չենք տեսնում այն սարսափելի
փոսը, վոր նորան փորում են տակից։
Յեվ մեզ գովելով և մեզ խաբելով
չենք բացում արդյոք դուռը կորստյան,
վոչ անմտությամբ, վոչ չար ձեռներով
ձգում ենք կամուրջ մեր թշվառության։
Մաշեցինք մեր խելքն անոգուտ գործով,
գիշեր ու ցերեկ անպտուղ անցանք
Մեք չխրատվեցանք անցածի սխալով,
և ձեռնարկեցինք մեք ամենայն բան.
ծախեցինք գրիչ վոսկու ճաճանչին,
վաճառեցինք սիրտ և ազնիվ հոգ.
լռեցավ մեր մեջ խիղճը մարդկային,
և մնաց ավեր կյանքը հայ—ազգի...