Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն ե ապրել: Ժողովրդիին ծառայելու նրա վառ տենրվել եր ասիական շրջապատի դիմադրությանը և ստեղծել հոգեկան ծանր տագնապ։


«Վերք Հայաստանի »֊ի առաջաբանը մի դոկումենտ ե, ուր վառ գույներով ինքը հեղինակը նկարագրում ե իր ապրած հոգեկան վիճակը։ Դորպատումնա ծանոթացել եր հունական , հռոմեական կլասսիկ գրականությանը, գերմանական «Շտուրմ ունդ Դրանգ» շրջանի հոյակապ գործերին և կատարելապես հուսահատվել, տեսնելով հայ գրական ամայությունը։


Հայերեն բոլոր գրվածքները յեկեղեցական հին կամ պատմական-յեկեղեցական եյին, լեզուն անհասկանալի գրաբար ։ Ժողովրդական կյանքը, , մարդը էր ապրումներով, իէ խոսքով՝ կենդանի իրականությանը կատարելապես բացակայում եք հայ գրականության մեջ :


Այս յերևույթը խոր տխրությամբ արձանագրում ե Աբովյանրը, ցավելով, թե ինչպես անթիվ աղետներ տեսած, հոգեկան ծանր ապրումներ ունեցած հայ ժողովրդի գրագետները միայն յեկեղեցական բաներ են գրել, արհամարհելով կյանքը և կենդանի մարդուն։


Աբովյանի աչքից չե վրիպել , սակայն , այն հանգամանքը, վոր հայ ժողովուրդը սիրահար ե աշուղական յեարգերի , զանազան կեն. գանէ պատմ ուէէյուններէ , վորովհետև նրանց լեզուն հասկանալի յե յեղել և նյութն ել կյանքից վերցրած։


Յեզրակացությունը պարզ եր. պետք եր գրել ժողովրդական լեզվով, նյութ ունենալով աշխարհիկ կյանքը։


Սակայն յեկեղեցին և նրա հոգևոր նվիրապետությունը նստել եր գրականության վրա վորպես մի ծանր ժայռ, և Աբովյանի նման բողորոքները պետք ե անհավասար , անողոք կռիվ մղեյին նրա դեմ կամ հաշտվեյին նրա հետ, կամ ճխլվեյին նրա սպանիչ ծանրության տակ։


« Եսպես բաները մտաբերելով,—գրում եր նա,—որս ու ումբրս մաշվել եր: Շատ անգամ ուզում եմ գլուխս մահու տամ։ Գժվածի պես ընկնում եյի սար ու ձոր, ման գալիս , մտածում, ել յեդ սիրտս լիքը տուն գալիս»։


Աբովյանի կրած վողբերգությունը մասամբ միայն լուծվում ե «Վ. Հ.»֊է»-ով։ Մասամբ միայն։ Իր բոլոը ապրումները, բոլոր տանջող մտքերը և Ժողովրդական կյանքի մի վողջ եպոպեյը նա ամփոփում ե «մի շնչով» գրած վեպի մեջ: Դրանով, սակայն, չե լուծվում ամբողջ խնդիրը. տեսնում իր այնքան փայփայած գրվածքի տպագրությունը։ Գրական աշխատանքը կարող եր բավարարել նրան այն